05 Sep
05Sep

Բաղադրիչները՝

  1.  Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ
  2. Հետազատական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ

Վերապատրաստվող խումբ՝ 4-րդ

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան 

Ժամաքանակը՝ 15 ժամ

Կրեդիտների քանակը՝ 4

Բովանդակությունը՝

1.Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Սեպտեմբերի 5. Պարապմունք 1. Առաջին թեմա 

Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան

«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան:

1-ին օր / առաջադրանք 1  

Ծանոթացա կրթահամալիրի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ»-ին:

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:  

Կարդացի հոդվածները, հատկապե ուզում եմ առանձնացնել Ազնիվ Գալստյանի «Ներառական կրթություն» հոդվածը, որտեղ մի քանի նկատառումներ և խնդիրներ կուզենայի ընդգծել, որոնց հետ լիովին համամիտ եմ:

Այստեղ հարկ է նշել հետևյալ նկատառումները և ներառական կրթության մեջ տեղ գտած հետևյալ խնդիրները՝

Միանշանակ համամիտ եմ այն կարծիքին, որ  ինչքան էլ ներառական կրթությունը հիանալի գաղափարախոսություն է որը, բացառում է  խտրականություն սովորողների նկատմամբ և փորձում է ապահովել հավասար վերաբերմունք, այնուամենայնիվ  այն մեզ մոտ ուղեկցվում է մի շարք բացթողումներով, որոնք ավելի են դժվարացնում ներառական կրթություն ապահովելու ընթացքը: Այն ներկայումս հանրապետությունում  առկա է միայն տեսականորեն և լիարժեք չի համապատասխանում ներառական կրթության պահանջներին: 

  • Շենքային պայմաններ ( թեքահարթակների բացակայություն և ոչ բավարար միջավայր)
  • Աշակերտների քանակը (30 և ավել սովորողներ ունեցող դասարաններ)
  • Ուղեկցող մասնագետների բացակայությունը

Սեպտեմբերի 6, պարապմունք 2, Թեմա 2 

Թեմա 2. Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր` 

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:

Խոսքի զարգացում նկարի միջոցով, Աննա Օհանյան

Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան

2-րդ օր / առաջադրանք 2

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի «ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում ՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող այն անձը, սովորողը, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ»:

Կրթության առանձնահատուկ պայմաններն օրենքով սահմանվում են՝ որպես «հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն», Հոդված 3, կետ 10.15: 

Կարևոր է նաև նշել, որ ներառական կրթությունը չի վերաբերում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությանը. այն պետք է օգտակար լինի բոլոր երեխաներին և կենտրոնացած բոլորի կրթական կարիքների վրա` բոլոր սովորողների համար ապահովելով որակյալ կրթություն և սոցիալական ներառում։  

Ծանոթացա «Ներառական կրթությունը գործնականում»  ուսումնամեթոդական ձեռնարկին, պարապմունքի ընթացքում վերլուծեցինք և քննարկեցինք առանձին դեպքեր՝ 

  • Գնահատումը ներառական կրթության համակարգում: 
  • Կրթական կարիքներին արձագանքման և միջամտության համակարգը: 
  • Դասի կազմակերպման առանձնահատկությունները ներառական կրթության համատեքստում:

Դիտեցի տրամադրված տեսանյութերը (Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ) թեմայի վերաբերյալ:

Ծանոթանանք և փորձեցինք բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը, տարբերել կրթական կարիքները: Քննարկեցինք առանձին դեպքեր:

Կարդացի թեմային առընչվող հոդվածները: Ինչ խոսք, այստեղ համացանցն ու համակարգիչները կարող են հիանալի օժանդակող և օգնող միջոց հանդիսանալ հատուկ կարիքով սովորող երեխաների համար, իհարկե, դարձյալ ուղեկցող մասնագետի հետևողական աջակցությամբ:

Նոթբուքով ուսուցման ժամանակ աուտիզմով սովորողների մոտ միաժամանակ լուծվում են մի քանի խնդիրներ`

Նոթբուքով ուսուցումը, նպաստելով աուտիկ սովորողների գրավոր և բանավոր խոսքի հմտությունների ձեռքբերմանը, հիանալի միջոց է նրանց լիարժեք կրթության կազմակերպման համար: 

Սեպտեմբերի 7, պարապմունք 3, Թեմա 3

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներԿրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգԿրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը դպրոցական մակարդակում (մեթոդական ուղեցույց ձեռնարկ):

3-րդ օր / առաջադրանք 3

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:
Ծանթոանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:

Ծանոթացա «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին»:

Կարգից մեջբերեմ հետևյալ կետերը՝

II. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում 

9. Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի: (Կարծում եմ դասերից հետո, առավելագույնը 1 ժամը բավարար է, հաշվի առնելով սովորողի օրվա ընթացքում ծանրաբեռնվածությունը):

10. Աջակցության խումբը դասաժամերի ընթացքում անցկացնում է դիտարկումներ (առնվազն 3 դասաժամ մեկ օրվա ընթացքում), կատարում է ուսումնական նյութերի հարմարեցումներ, մշակում է հաջորդ օրվա դասի պլանների վերաբերյալ առաջարկություններ՝ կապված մանկավարժական մեթոդների և առաջադրանքների հետ, իրականացնում է սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:

11. Յուրաքանչյուր օրվա ավարտին աջակցության խումբը ԱՈՒՊ-ի համապատասխան բաժիններում գրառում է իրականացված աշխատանքները:

12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ սովորողի ուսուցիչների և աջակցության խմբի անդամների ժողով՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների, այդ թվում` աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում ժողովին կարող են հրավիրվել սովորողի ծնողն ու Տարածքային կենտրոնի մասնագետները:

13. Սովորողի ԱՈՒՊ-ով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը սովորողի առաջադիմության թերթիկի հետ միասին տրամադրվում է ծնողին:14. Սովորողի կրթական առաջընթացի ընթացիկ գնահատումը կատարվում է ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին և խնդիրներին համապատասխան:

Ծանոթացա «Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին», կատարեցի գործնական աշխատանք՝ մեկ սովորողի կարիքի գնահատում:

Սեպտեմբերի 8, պարապմունք 4, Թեմա 4

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներՍովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:

Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր` Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ ԽաչատրյանՈւսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե ԵսայանՀամատեղ դասավանդման մոդելներ:

4-րդ օր / առաջադրանք 4

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում: Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան

«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Ծանոթացա ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Պարապմունքի ընթացքում կազմակերպվեց քննարկում: 

Համատեղ դասավանդում է համարվում դասավանդման այն տեսակը, երբ 2, անհրաժեշտության դեպքում 3 և ավելի կրթական աշխատողներ (ուսուցիչ, ուսուցչի օգնական, հոգեբան, կամ հատուկ մանկավարժ, մասնագետ և այլն որոնք աշխատում են միասին տարաբնույթ ընդունակություններ ունեցող սովորողների հետ միաժամանակ): 

Համատեղ դասավանդումը մոդել է, որը շեշտում է նույն թիմի ներսում բոլոր անդամների միջև համագործակցությունն ու հաղորդակցումը, ինչը ուղղված է բոլոր սովորողների կրթական կարիքները լրացնելուն:

Համատեղ դասավանդման մոդելներն են՝

1. Աջակցող դասավանդում

2. Զուգահեռ դասավանդում

3. Թիմային դասավանդում

4. Այլընտրանքայն դասավանդում

5, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելով  դասավանդում

Նման խմբային գործունեությունն իրականցվում է նրա համար, որպեսզի սովորողների կրթական պահանջների բավարարումն ավելի արդյունավետ լինի: Այս խմբերը կարող են կազմված լինել երկարատև կամ կարճատև ժամանակահատվծի հիմքերով՝ նրանք կարող են միասին աշխատել մեկ ուսումնական տարի կամ մեկ նախագծի, սովորողների մոտ կոնկրետ հմտության զարգացման որևէ կարճաժամկետ ծրագրի շրջանակներում: 

Թիմային դասավանդման մոդելում ուսուցիչները դասավանդում են միասին` միևնույն նպատակով և ուղղորդումներով` դասի ողջ ընթացքում իրար փոխլրացնելով: 

Իմ դասերի և միջառարկայական նախագծերի, առաջադրանքների կատարման ընթացքում հաճախ եմ օգտագործում թիմային և խմբային դասավանդման մոդելը: Այն մոտիվացնում է սովորողներին, նրանց ունակությունները խմբում ցուցադրելու, թիին օգտակար լինելու համար:

Երբեմն օգտագործում եմ նաև մի

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորումԿրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրումԱնհատական ուսուցման պլամ (ԱՈւՊ), ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններՀամատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ:

5-րդ օր / առաջադրանք 5.

Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հեռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին: Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Գրել ԱՈւՊ-ին վերբերվող հինգ նկատառում:

ԱՈւՊ-ի միջոցների կիրառումը կրաթահամալիրում հնրավորություն է տալիս ծանոթանալ սովորողի անատական կարիքների հետ, համագործակցել և քննարկել յուրաքանչյուր սովորողի առարայական ծրագրերի նպատակների և խնդիրների ձևակերպման հստակեցմանը,  ուղղորդում է առարկայական անհատական ուսուցման առաջադրանքները կազմելիս:

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի անհատական ուսուցման պլանը ԱՈՒՊ և դասի պլանավորման սկզբունքներում ներկայացված են այն առանցքային մոտեցումները, որոնք անհրաժեշտ են ԱՈՒՊ-ի լրացման աշխատանքներում:

2. Շատ կարևոր է, որ տվյալ աշակերտի համար ԱՈՒՊ-ով կրթությունը կազմակերպելու որոշումը կայացվի բոլոր կողմերի համաձայնությամբ` ծնող, աշակերտ, ուսուցիչ, մանկավարժահոգեբանական աջակցության խումբ, տնօրեն:

3. Դասավանդողը նաև հանդիսանում է տվյալ աշակերտի համար ԱՈՒՊ-ը սահմանելու որոշման կայացման գլխավոր դերակատարներից մեկը: 

4. Դասավանդողը դիտարկումների միջոցով բացահայտում և մատնանշում է աշակերտի ուժեղ և թույլ կողմերը:

5. Սովորողը կարող է տեղեկություններ հաղորդել իր նախասիրությունների, հետաքրքրությունների, իր ուսումնառության հաջողություններին նպաստող ռազմավարությունների վերաբերյալ, ինչը կկողմնորոշի դասվանդողին սովորողի տվյալ առարկայի աուպ-ը կազմելիս:

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

6-րդ օր / առաջադրանք 6.

1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան

Համաձայն եմ այն կարծիքին որ չնայած այն բանի որ հատուկ կարիք ունեցող երեխաները միմյանցից տարբերվում են և, հետևաբար, տարբեր են նաև նրանց հատուկ կարիքները, այնուամենայնիվ, նրանք ունեն որոշակի ընդհանրություններ, և դասավանդողների ու հատուկ մանկավարժների առաջնային կարևորություն ունեցող աշխատանքը այդ տարբերություններն ու ընդհանրությունները նկատելն է:

Այդ ընդհանրություններից կուզենայի ընդգծել հետևյալը՝

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը

Իսկ առաջարկվող ուսուցանման ռազվարաության մեջ կարծում եմ հարկավոր է ընդգծել հետևյալը՝

  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ: (Իմ սովորողներից մեկը, հենց իր ցանկությամբ, ամեն անգամ ինքն էր մոտենում ինձ և առանձին առաջադրանք էր ստանում հատուկ այդ օրվա դասի համար, ինչը առանձնահատուկ պատասխանատվությամբ կատարում էր ամբողջ դասի ընթացքում):

Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)

  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
  • Ինքնակրթություն

Ծանոթ եմ շրջված դասարանի մեթոդին: 

Ծանոթացա ուսումնասիրության նյութերին՝ Ուսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ ՍիմոնյանՔնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթըԵրաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ ՄաթևոսյանՀամընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ ԹոփչյանՅուրաքանչյուր սովորողի կրթական պահանջմունքը— դասավանդող՝ Հասմիկ ՂազարյանՆերառականություն, դժվարություններ, անհատին ուղղված աշխատանք — դասավանդող՝ Տաթև ԱբրահամյանԱնհատական ուսուցման առաջադրանքների փաթեթ- դասավանդող՝ Մարգարիտա Հովնանյան

2. Հետազատական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտՀետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • Թեմայի ընտրություն
  • Սեփական փորձի փոխանցում
  • Տեղեկությանների հավաքում
  • Ստացված տեղեկատվության վերլուծություն
  • Հետազոտության արդյունքներ

Առաջարկվող թեմաներ

  • Համընհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում օրինակելի դասի տեսաձայնագրություն
  • Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին մանրամասն անդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանի ներկայացում, տեսանյութեր, նյութեր
  • Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
  • Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
  • Թիմային աշխատանք, համատեղ դասավանդում
  • ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթպանակ
  • Համընդհանաուր ներառականության առավելություններն ու թերությունները
    Համըդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգ
  • Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության կարևորություը համընդհնուր ներառականության կոնտեքստում

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:

Comments
* The email will not be published on the website.