12 Mar
12Mar

Ծանոթացա Հանրային քննարկման է ներկայացվել  «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ին։ 

Վերջին մի քանի տարիների ընթացքում պարբերաբար առնչվել եմ մեր կրթական համակարգում արդեն մշտական ստուգման գործիքներ դարձած առարկայական շտեմարանների ցածր որակի, ձևակերպված թեսթային  հարցերի հետ: Անհրաժեշտություն կա մեկ անգամ ևս մշակել այդ հարցաշարերը, որոնք կազմվում են շտեմարանի հենքի վրա, բավականին շատ են երկիմաստ խճճող  ձևակերպումներն ու սխալ պատասխանները: 

Ինչ վերաբերվում է գիտելիքների ստուգմանը ես կողմ եմ, որ մասնագետը կարողանա լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջարկվում է սովորողներին, ինչպես նաև համոզված եմ, որ յուրաքանչյուր մասնագետ կկարողանա հաղթահարել այդ անցողիկ շեմը: Կարծում եմ այս գործընթացը՝ պարտադիր թե կամավոր, այնպես պետք է կազմակերպվել, որպեսզի յուրաքանչյուր ուսուցիչ, մանավանդ նրանք, ովքեր մասնագիտական անընդհատ աճ են ապրում, ոգևորությամբ մոտենա այս հարցին անձամբ ցանկանա մասնակցել՝ իր կարողությունները բարելավելու նպատակով, և հաջողության դեպքում էլ համարի իր կյանքի կարևոր ձեռքբերումներց մեկը: Առարկյական գիտելիքների ստուգման հետ համապատասխանություն իհարկե կա, քանի որ հարցերը բոլորը բխում են դպրոցական առարկայական գիտելիքներից (շտեմարանների մակարդակի), սակայն այն, ինչը ստուգում է տրված առաջադրանքը համահունչ չէ այսօրվա կրթության պահանջներին, որը առկա է այս ոլորտում: Այո՜, համամիտ եմ մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի կարծիքին՝ «Թեստերը չեն կարող ամբողջությոմբ ստուգել հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցչի մանկավարժական հմտությունները»։ Եվ բացի այդ կարծես թե ստուգվի ոչ թե այն ինչը գիտի տվյալ մասնագետը, այլ այն ինչը չգիտի, որը կարծում եմ այսօր նույնպես ցավալի խնդիր է: Ծանոթ եմ նաև առաջադրանքներին, չէի ասի թե դրանք բարդ են և անհաղթահարելի, ավելի շատ գերլարված նյարդերի քննություն են հիշեցնում, ինչպես վարվում են սովորողների հետ, քննությունների ընթացքում, այնպես էլ, կարծես նույն մոդելն է գործում նաև այստեղ ուսուցիչների հետ:

Իմ պատկերացմամբ ցանկացած թեստավորում, ատեստավորում կամ ցանկացած միջոցառում, որը կազմակերպում է պետությունը պետք է միտված լինի աջակցության և պետք է ընկալվի այդպես, օրինակ այս կամավոր ատեստավորումն ընկալել հասկանալ իրենց թերացումներն ու աջակցել դրանք շտկելու: Այնպես որ այն չի կարող լինել միակ եզակի միջոց մեր հանրակրթության մեջ ուսուցչական կարողությունների լուծման համար:

Comments
* The email will not be published on the website.