26 Mar
26Mar

Մարտի 26-ին հեծանվային ակումբի ղեկավար Հրայր Հովհաննիսյանի գլխավորությամբ սեբաստացի դասավանդողներով և մի քանի մարզիկներով հեծանվային երթ կազմակերպեցինք դեպի Զվարթնոցի տաճար։ Մեկնարկը Մայր դպրոցի բակից էր՝ առավոտյան 9:00, որտեղ երթի մասնակիցներին ողջույնի խոսք ասեց և անվտանգ երթուղի մաղթեց տիար Բլեյանը։ 

Թեև եղանակը ոչ այնքան բարենպաստ էր, հեծանվային երթը անցավ շատ ջերմ։ Վերջերս կրթահամալիրի հեծանվային ակումբը համալրվել էր նոր մասնագիտացված հեծանիվներով: Գարնան հետ սեբաստացի հեծանվորդները երթով դուրս են գալիս Հայաստանի տարբեր գոտիներ, իսկ պրոֆեսիոնալ հեծանիվներով երթը դառնում է առավել տպավորիչ։

Տպավորությունն ու արդյունքը անբացատրելի են և գերազանցեցին իմ սպասումներին: Հեծանվաերթի ավարտին մասնակիցները ստացան  նոր էներգիա, թարմություն և լավ տրամադրություն: 

Comments
* The email will not be published on the website.