Հեծանվային զբոսանք


08 Jun
08Jun

Ամառային ճամբարի օրվա լավագույն սկիզբ դարձավ հեծանվաերթը կրթահամալիրի շուրջ: 

Կրթահամալիրի սովորողների համար  արդեն բավականին սիրված մարզական նախագծերից է դարձել ճամբարային օրերին պարբերաբար կազմակերպվող հեծանվաերթերը:

Այսօր առավոտյան 8-4 ջոկատի սովորողները հեծանվային զբոսանք կատարեցին կրթահամալիրի շուրջ: Մարզումն անցկացնում էր հեծանվասպորտի հմուտ մարզիչ Հրայր Հովհաննիսյան: 

Նախքան մեկնարկը ճամբարականներին բացատրվեց հեծանվաերթի հիմնական նպատակը՝ սովորողները կկարողանան տիրապետել հեծանիվի հմտություններին, ճիշտ վարելու կանոններ, լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Խնդիրներ՝ կարողանալ ճիշտ վարել հեծանիվ:

Հեծանիվ վարելիս պետք է հիշել.չի կարելի այն վարել երթևեկության հակառակ ուղղությամբ, խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը, ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապեսզգուշացնել մյուս վարորդներին, կտրուկ չարգելակել, ուշադիր լինել հետիոտների նկատմամբ:

Մասնակիցներ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիրի 8-րդ դասարանի սովորողներ:

Պատասխանատու՝  Հրայր Հովհաննիսյան

Վայրը` Մայր դպրոցի հեծանվային ուղղի:

Արդյունքում ճամաբարականներն ստացան նոր էներգիա, թարմություն և լավ տրամադրություն:

Տեսաշարն այստեղ՝

Comments
* The email will not be published on the website.