Այստեղ՝ 7-11-րդ դասարանի հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած սովորողների առաջադրանքները մեկ փաթեթով:
Հեռավար ֆիզիկայի դասընթացի կազմակերպումը.
- սովորողն իր էլեկտրոնային փոստին ստանում է առաջադրանքը (ներկայացվում է կոնկրետ տվյալ դասի թեման, առաջադրանքի հարցերն ու խնդիրները, էլեկտրոնային գրքի էջն ու պարագրաֆը, ներկայացվում են հավելյալ նյութեր համացանցից);
 - յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար ունի մեկ շաբաթ ժամանակ(ստացված պատասխանը ստուգվում է, որից հետո ներկայացվում է ճիշտ պատասխանը);
 - նախագծի կատարման համար նշավում է ժամկետ, որը կախված է նախագծի բովանդակությունից;
 - մեկ ամսվա ընթացքում սովորողը կարող է ստանալ 3-4 ՝ կախված սովորողի արձագանքից, կատարման հաճախականությունից;
 - սովորողի առաջարկով կազմվել է տեսակապով հանդիպումների ժամանակացույց, որոնց բովանդակությունը ուղղված է   անհասկանալի հարցերի պարզաբանմանը, խնդիրների լուծմանը, գործնական և լաբորատոր աշխատանքերի կատարմանը(նաև վիրտուալ լաբորատորիաների օգնությմաբ);
 - յուրաքանչյուր սովորողի հետ անհատական նամակագրական աշխատանք է տարվում:
 
Աշխատանքային հարթակը.                                                       
- Էլեկտրոնային հասցե
 - Ուսումնական-աշխատանքային բլոգ;
 - Վեբ - պարապմունքներ օնլայն հարթակներում՝
 - Հեռավար կրթության հարթակներ՝
 - Microsoft Teams; Google Classroom 
 - Quizizz և Kahoot! ծրագրային հարթակների օգությամբ ուսումնական խաղերի և գիտելիքների մրցաշարերի կամ պարզապես խաչբառերի ստեղծում;
 - Թեմատիկ գրավոր աշխատանքներ Google ձևաչափով;
 - Վիրտուալ լաբորատորիաներ;
 - Գրաֆիկական պլանշետներ;
 - Օնլայն գրատախտակ (MIRO;Kleki)
 - սլայդներ և 
 - Microsoft Word  (այն երկրներում ապրող սովորողների համար, ովքեր բլոգի խնդիր ունեն):
 
Teams հարթակով հանդիպումների ժամանակացույց՝
- հինգշաբթի 15:00 – 7-րդ դասարան
 - հինգշաբթի 16:00 – 8-րդ դասարան
 - երեքշաբթի  15:00 - 9-րդ դասարան
 
Առաջադրանքների փաթեթներ՝
Ֆիզիկա 7-րդ դասարան
Ֆիզիկա 8-րդ դասարան
Ֆիզիակա 9-րդ դասարան
Ֆիզիկա 10-րդ դասարան
Ֆիզիկա 11-րդ դասարան