17 Sep
17Sep

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց (Վերապատրաստման կենտրոն).

Ժամաքանակը՝ 5 ժամ

Կրեդիտների քանակը՝ 3:

Թեմայի ընտրություն, ընտրության հիմնավորում.  

Թեմա.  «Ֆիզիկան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն»;

Հետազոտող՝ Նունե Թեմուրյան

Ղեկավար՝      Մարգարիտ Սարգսյան


1. Թեմայի ընտրությունը, ընտրության հիմնավորումը (որքանով է արդիական, ինչպես է ազդելու աշխատանքի, սովորողների վրա, ինչպես է զարգանալու):

Հետազոտվող թեմայի ակտուալությունը, առաջնահերթությունը և թեմայի ընտրության հիմնավորումը - Ժամանակակից կրթական համակարգում առավել մեծ ուշադրություն է դարձվում սովորողի գիտելիքների մատուցման այնպիսի մեթոդներին, որոնք համապատասխանում են ստեղծագործ անհատի կրթական պատվերի պահանջներին: 

Կրթահամալիրում դասավանդման այնպիսի մեթոդները, ինչպիսիք են սովորողի ընտրությամբ գործունեությունը, նպաստում են սովորողների մոտ անհատական ճանաչողական հետաքրքրության զարգացմանը, հնարավորություն են տալիս ազատ ընտրելու այն դասընթացները, որոնց հենց իրենք են ուզում մասնակցել այլ ոչ թե ստիպված են մասնակցելու, որովհետև արդեն մեկ ուրիշն ընտրել է իրենց համար, նպաստում են անհատական հետաքրքրությունների զարգացմանն ու ճանաչմանը, առաջին պլան են մղում սովորողի անհատականությունը, անձնային որակների ձևավորումը, սովորեցնում են համակարգել և ընդհանրացնել ուսումնասիրվող նյութը և իրենց հետաքրքրող արտադասագրքային թեմաները, փորձարարական հետազոտություններ անցկացնել, ենթադրաություններ անել, հերքել կամ հաստատել դրանք, չվախենալ սխալվելուց, քննարկել և բանավիճել:

Նպատակը և ուսումնասիրության առարկան – Սովորողի ընտրությամբ  գործունեության միջոցով Միջին դպրոցի սովորողների մոտ այսօրվա իրականության մեջ օր օրի առավել մեծ կարևորություն ստացող բնագիտական առարկաների (ֆիզիկա-աստղագիտություն) նկատմամբ մոտիվացիայի ձևավորումն է: 

(Կրթական մոտիվացիայի ձևավորման խնդրի ուսումնասիրությունն իրականացվել է դրա վերլուծության միջոցով սովորողների կրթական գործունեության շրջանակներում, երբ նրանք ուսումնասիրում են ֆիզիկան և աստղագիտությունը, որպես սովորողի ընտրությամբ գործունեություն):

2. Աշխատանքը նախագծելու կարողությունը

3. Աշխատանքին/ նախագծին ներկայացվող պահանջների սահմանումը

4. Աշխատանքը գնահատելու գործիքները

Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

  1. Տիտղոսաթերթ
  2. Բովանդակություն
  3. Ներածություն, որտեղ հիմնավորվում է թեմայի ընտրությունը, ձևակերպվում է աշխատանքի հստակ նպատակը (Տեքստը շարադրելիս անհրաժեշտ է հղում կատարել այն աղբյուներին, որոնիցի փոխառնվել են օգտագործված նյութերը)
  4. Բաժիններ
  5. Եզրակացություն, առաջարկություն
  6. Օգտագործված գրականություն

Տեխնիկական պահանջներ. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1,5:

Աշխատակարգ.

Քայլ 1. Ուսուցիչները ծանոթանում են առաջարկվող թեմաներին, ընտրում դրանցից մեկը:

Քայլ 2. Վերապատրաստման Կենտրոնից ստանում են տեղեկություն իրենց խորհրդատուի վերաբերյալ, այդ թվում՝ էլ. փոստի հասցեն:

Քայլ 3. Ուսուցիչը կապ է հաստատում մասնագետի հետ, միասին մշակում են աշխատանքի անհատական պլան:

Քայլ 4. Աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24: 

Հիմքում ընկած փաստաթղթեր.  

Վերապատրաստման կենտրոն

Մանկավարժության լաբորատորիա

Սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ 

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին`  ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ   ԱՇԽԱՏԱՆՔ 

Հետազոտության թեմա՝   Ֆիզիկան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն 

Դասավանդած առարկան՝  Ֆիզիկա 

Կատարող՝      Նունե Թեմուրյան 

Խորհրդատու՝ Մարգարիտ Սարգսյան 


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 

1.   Ներածություն    ………………………………………………………………….......……2 

2.   Հետազոտության թեմայի արդիականությունը …........….4 

3.   Հետազոտության նպատակը  …………………………......….……………5 

4.   Հետազոտության խնդիրը   ……………………………………….......…..….7 

5.   Ֆիզիկան՝ սովորողի ընտրությամբ գործունեություն.….8 

6.   Հետազոտության ընթացքը    …………………………..……………………10 

7.   Դասընթացի իրականացման մեթոդները     …………………….12 

8  . Եզրակացություն         ………………………………………………………………. 16 

9. Օգտագործված գրականություն            ………………………………..17



ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

Որպեսզի աշակերտը լավ սովորի, անհրաժեշտ է, որ նա հոժարակամ սովորի: Լ. Տոլստոյ 

Սսովորողը մտնելով դպրոց չի ընտրում այն առարկաները, որոնք ինքն է ցանկանում սովորել, ավելին, մի քիչ ուշ հանդիպում է ավելի խիստ սահմանափակումների՝ ստուգողական և քննական թերթիկ հանձնելու ժամանակ։ Նրան անընդհատ դրսից են գնահատում, և դա անում է ուսուցիչը, որին նման գնահատման լիազորություն է վերապահված ինչ-որ մեկի կողմից: Եվ սովորողն այդ ամենն անում է ոչ թե այն պատճառով, որ նա ազատորեն հրաժարվել է այլընտրանքային գործունեություններից, այլ այն պատճառով, որ նա ստպված է: Երեխաները սովորում են ըստ ծրագրի, որը նրանք ոչ մի կերպ չեն կարող փոխել։ Այս առումով նրանց դերը պասիվ է. լավագույն դեպքում կարող են լուռ չհամաձայնվել, վատագույն դեպքում՝ համոզել իրենց, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, և առարկաները այնքան էլ ձանձրալի չեն: Թե ինչ կրթություն է պետք  սովորողին, դա ոչ թե նա է որոշում, ոչ էլ նրա հարազատները, այլ նրան չճանաչող մի խումբ այլ մարդիկ։ Այսպիսով, դպրոցական համակարգը գործում է սովորողների ազատ կամքի սահմանափակմամբ՝ որպես կրթության ամենօրյա գործիք, մինչդեռ բոլորը պարտավոր են անցնել նման համակարգով։ Ուժային հարաբերությունների այս հիերարխիկ կառուցվածքում խախտումները համարվում են շեղում, ընկալվում որպես «սովորականից դուրս»։ Ընտրությունը, որպես այդպիսին, գրեթե ամեն ինչում բացակայում է: Հետազոտության նպատակը - Սովորողի ընտրությամբ գործունեության միջոցով Միջին դպրոցի սովորողների մոտ այսօրվա իրականության մեջ օր օրի առավել մեծ կարևորություն ստացող բնագիտական առարկաների (ֆիզիկա-աստղագիտություն) նկատմամբ մոտիվացիայի ձևավորումն է: Հետազոտվող թեմայի ակտուալությունը, առաջնահերթությունը և թեմայի ընտրության հիմնավորումը - Ժամանակակից դպրոցի ամենակարևոր ցուցանիշը սովորողի հետաքրքրվածությունն է սովորելու նկատմամբ։ Ցանկալի է, որ դպրոցում անցկացրած յուրաքանչյուր օրը նրա մոտ դրական հույզեր առաջացնի թե՛ բուն ուսումնական գործընթացից, թե՛ ձեռք բերված արդյունքներից: Կրթական համակարգում գնալով առավել մեծ ուշադրություն է դարձվում սովորողիգիտելիքների մատուցման այնպիսի մեթոդներին, որոնք համապատասխանում են ստեղծագործ անհատի կրթական պատվերի պահանջներին: Կրթահամալիրում դասավանդման այնպիսի մեթոդները, ինչպիսիք են սովորողի ընտրությամբ գործունեությունը, նպաստում են սովորողների մոտ անհատական ճանաչողական հետաքրքրության զարգացմանը, հնարավորություն են տալիս ազատ ընտրելու այն դասընթացները, որոնց հենց իրենք են ուզում մասնակցել այլ ոչ թե ստիպված են մասնակցելու, որովհետև արդեն մեկ ուրիշն ընտրել է իրենց համար, նպաստում են անհատական հետաքրքրությունների զարգացմանն ու ճանաչմանը, առաջին պլան են մղում սովորողի անհատականությունը, անձնային որակների ձևավորումը, սովորեցնում են համակարգել և ընդհանրացնել ուսումնասիրվող նյութը և իրենց հետաքրքրող արտադասագրքային թեմաները, փորձարարական հետազոտություններ անցկացնել, ենթադրաություններ անել, հերքել կամ հաստատել դրանք, չվախենալ սխալվելուց, քննարկել և բանավիճել: 


2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ֆիզիկայի հսկայական դերը մեր կյանքում անժխտելի է: Անհնար է պատկերացնել մարդկային գործունեության մի շարք ոլորտների, գիտության ու տեխնիկայի առաջընթացն առանց ֆիզիկայի նվաճումների: Իրականում այն ամենուր է, մեր շուրջը՝ կենցաղում, բժշկության, ճարտարապետության, ռազմագիտության մեջ: Առանց ֆիզիկայի ձեռքբերումների չէին հաջողի նաև մյուս ոլորտները: Բոլոր նվաճումների, գյուտերի հիմքում ընկած է մարդկային երևակայությունն ու երազը, անընդհատ նորը ստեղծելու տենչը: Մարդկային առաջընթացն առաջ մղողուժըմարդու պրպտող միտքն է, ձգտումը, մոտիվացիան: Վերջին տարիներին, սակայն, առարկայի հանդեպ հետաքրքրությունները դպրոցում նվազել են: Դրանում կան  տարաբնույթ պատճառներ. կրթության որակի վրա ազդող գործոնները՝ տարբեր են՝ սոցիալական, հոգեբանական, աշխարհայացքային, ժամանակային ավանդույթները,սովորույթները, կարծրատիպերը։ Այդ առումով առարկայի հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ուղղված ուսուցանման նոր մեթոդ է հանդիսանում «Ֆիզիկայի ընտրությամբ գործունեությունը», ինչը յուրաքանչյուր սովորողի ինքնաիրացման և ստեղծագործական զարգացման միջոց է: Ժամանակը չի կանգնում և կրթության որակի թարմացումը պահանջում է դասավանդման նոր մոտեցումներ, մեթոդներ և նոր տեխնոլոգիաներ: Նոր պահանջները սահմանում են կրթության նպատակները որպես սովորողների ընդհանուր մշակութային, անձնական և ճանաչողականզարգացում, որն ապահովում է կրթության այնպիսի հիմնական կարողություն, ինչպիսին է «սովորեցնել սովորել»: Ընտրությամբ գործունեությունը` կրթական գործընթաց է, որն իրականացվում է ավանդական ուսումնականից տարբերվող, մի փոքր այլ ձևաչափով և ուղղված է սովորողի մոտ իր նախասիրած առարկայի հիմնական կարողությունների և հմտությունների զարգացմանը, կրթական ծրագրի յուրացմանն ու ակնկալվող վերջնարդյունքներին հասնելուն: Այդ առումով կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը լայն հնարավորություն է ընձեռում ստեղծագործ մանկավարժին իրականացնել սեփական, անհատական մոտեցումները՝ գործի դնելով հեղինակ-կատարողի երևակայությունը: Հետևաբար, ներկայումս կրթության հրատապ խնդիրներից է անհատի ճանաչողական կարողությունների զարգացումը և հետաքրքրությունների զարգացումը ֆիզիկա առարկայի, դասապրոցեսի ընթացքի և ընտրությամբ գործունեության նկատմամբ՝ նպաստելով այս ուղղությամբ կրթության որակի եւ բովանդակության արդիականացմանն ու կատարելագործմանը, առարկայի նկատմամբ մոտիվացիայի բարձրացմանը: Թեման արդիական է, քանի որ տեխնիկական հեղաշրջման այս հարափոփոխ դարի հրամայականն է կարողունակություններով օժտված անհատների ձևավորումը: Դրան հասնելու համար բոլորս պետք է համախմբենք մեր ուժերը՝ ամեն մեկս մեր տեղում, յուրաքանչյուրս իր ոլորտում, իր գործով փորձելով մշակել, փոխել ինչպես հայեցակարգերը, այնպես էլ գործողությունների ծրագրերը: Այն իրենից ենթադրում է մեզանից պահանջվող որոշակի հմտություններ՝ պետք է նախ մենք պատրաստ լինենք փոխվելու, ոչ թե վախենանք սխալներից, այլ սովորենք դրանցից, , լինենք բաց մտածող, առավել ճկուն ու դինամիկ, պատրաստ արագ փոփոխություններին հարմարվելուն:


Comments
* The email will not be published on the website.