30 Oct
30Oct

Փորձարարական հետազոտություն՝ Հոսանքի ուժի կախումը լարումից։ Օհմի օրենքի ստացումը։

 Նպատակը՝ Փորձարարական ճանապարհով ուսումնասիրել հոսանքի ուժի կախվածությունը լարումից և հաստատել Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար։

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ գործող պատճառահետևանքային կապերը։ Էլեկտրական երևույթներին վերաբերվող հենց այդպիսի կապերից մեկն էլ կփորձենք բացահայտել այստեղ։ Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը հաղորդչում պայմանավորված է էլեկտրական դաշտի առկայությամբ։ Էլեկտրական դաշտը քանակապես բնութագրվում է էլեկտրական շղթայի երկու կետերի միջև գոյություն ունեցող պոտենցիալների տարբերությամբ՝ լարմամբ։ Դաշտի ազդեցության հետևանքով հաղորդչում առաջանում է էլեկտրական հոսանք, որի քանակական բնութագիրը հոսանքի ուժն է։ Այստեղ առաջանում է հիմնարար հարց․ ինչպիսի՞ քանակական կապ կա լարման և հոսանքի ուժի միջև։
Այս հարցի ուսումնասիրությունն էլ կազմում է նախագծի թեման՝ հոսանքի ուժի կախվածությունը լարումից, ինչի արդյունքում հաստատվում է Օհմի օրենքը փորձարարական եղանակով։

Անհրաժեշտ սարքավորումներ․ Փորձը կատարելու համար նախ պետք է հավաքենք էլեկտրական շղթա։ Դրա համար մեզ անհրաժեշտ են հետևյալ սարքավորումները․ Հոսանքի աղբյուր, որն ստեղծում է էլեկտրական հոսանք շղթայում։ Մեր փորձի համար կարևոր է, որ լարումը հնարավոր լինի փոխել, ուստի օգտագործում ենք հոսանքի կարգավորման սնուցման աղբյուր՝ ուղղիչ (Блоки Питания), որպեսզի այն առավել հարմար եղանակով շղթային ապահովի տարբեր լարման արժեքներ։ Ամպերմետր, որը չափում է հաղորդչի միջով հոսող հոսանքի ուժը և միացվում է շղթային հաջորդաբար։ Վոլտմետր, չափում է հաղորդչի վրա կիրառվող լարումը և միացվում է հաղորդչին զուգահեռ, նրա երկու ծայրերի միջև։ (Հիշենք՝ Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ): Նկատենք,որ հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Տարբեր դիմադրություններով հաղորդիչներ, որոնք  հերթականությամբմիացնելով կտեսնենք, թե ինչպե՞ս է հոսանքի ուժը փոխվում լարման փոփոխության դեպքում։  

Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան, այնուհետև հաստատուն պահելով լարումը, փոխելով արկղի դիմադրությունը գրանցել ամպերաչափիի ցուցմունքը

Կազմում ենք աղյուսակ, գրանցում փորձի արդյունքում ստացված տվյալները և կատարում համապատասխան եզրակացություն։



Comments
* The email will not be published on the website.