13 Jun
13Jun

Այսօր Հունիսյան մանկավարժական ճամբարի երկրորդ օրն է։ Միջին դպրոցում շարունակվում են միջավայրի խնամքի, լաբորատորիաների, դասասենյակների մաքրման, մաքրման, բարեկարգման, վերակահավորման և նորացման աշխատանքները։  

Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են դասավանդողների առաջին ուսումնական շրջանի նախապատրաստական աշխատանքները՝ ծրագրային մշակումները, ներկայցնում են առաջին ուսումնական շրջանի նախագծերը, ինչպես նաև տարեվերջյան ամփոփումների և հաշվետվությունների ներկայացումը։

Միջին դպրոցում ակտիվ գործունեությունն են ծավալում նաև մաթեմատիկական ջոկատի և մուտքի ճամբարականները։

Իսկ 13։00 -ից կրթահամալիրում սկսվում են պարապմունքները՝ դասավանդողների նախասիրությունների, իսկ 14.00 -ից մանկավարժական ակումբներում։





 


Comments
* The email will not be published on the website.