«Ճամփորդություն դեպի աստղեր». Բյուրականի աստղադիտարան


08 Sep
08Sep

«Ճամփորդություն դեպի աստղեր» .  Բյուրականի աստղադիտարան (գիշերային դիտումներ)

Բնագիտական-ուսումնական ճամփորդության նախագիծ.

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լիանա Հակոբյան, Նունե Թեմուրյան,

Ճամփորդության օր, ժամ՝ /16.09.2021/; ժամը՝ 18:00 - 22:00

Ճամփորդության վայրը՝  Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)

Մեկնում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը՝ 18:00 Երևան—Բյուրական

Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 22:00 Բյուրական — Աշտարակ —Երևան

Հայ մեծանուն գիտնական Վ․ Համբարձումյանի ծննդյան օրվա՝ սեպտեմբերի 18 և Հայաստանում աստղագիտության օրվա կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է նաև հանրային միջոցառում՝ «Աստղագիտության օրը Հայաստանում» խորագրով։ Ամբողջ շաբաթ միջոցառումների շրջանակներում կլինի  աստղաշատ, իսկ աստղադիտարանի այցելու մեր սովորողները կարող են  անվճար այցելել նաև մեծանուն հայ գիտնականի տուն -թանգարան: 

Ինչ կարելի է դիտել, և որ երկնային երևույթներին կարող ենք ականատես լինել տարվա այս եղանակին. Աշնան սկզբում աստղադիտակով տեսանելի է Մարս մոլորակը (և ոչ միայն աստղադիտակով, նաև անզեն աչքով կարելի է տեսնել այն);  Լուսինը՝ խառնարաններով, «ծովերով» և հարթավայրերով; Առանձնահատուկ են Լուսնի մակերևույթի դիտումները։ Հետաքրքիր է, որ առավել հարմար է դիտել մինչև Լիալուսին հասնող Լուսնի փուլերը, քանի որ Լիալուսնի լույսի պայծառությունը շատ բարձր է, որն էլ խանգարում է դիտմանը։ Երկնքում կփորձենք զանազանել մոլորակներն ու աստղերը միմյանցից, ինչպես նաև կդիտարկենք որոշ համաստեղություններ:

Միջազգային տիեզերակայնը գտնվում է Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա և այն կարելի է հեշտությամբ նկատել առանց որևէ օպտիկական սարքերի։ Երկրից դիտելիս այն շատ նման է պայծառ աստղի, որը շարժվում է  բավականին արագ, սակայն կայանը հեշտությամբ կարելի է շփոթել այլ արհեստական արբանյակների  հետ։ 

Ուրանն ու Նեպտունը (սառցային հսկաները) Արեգակին կհակադրվեն և աստղադիտակով շատ ավելի տեսանելի կլինեն քիչ ավելի ուշ:

Նպատակը՝

  • Բնագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
  • Աստղադիտակով գիշերային դիտումներ, երկնայինմարմինների ուսումնասիրություն;
  • ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը,  որպես միջազգային  գիտական կենտրոններից մեկը (տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին);
  • Այցելություն 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ աստղաֆիզիկոս  Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան. (ծանոթացում  մեծ գիտնականի ապրած, աշխատած տարիներիին ծավալած  գործունեության միջավայրին);
  • Կիրառական  և գործնական - Երկրային,  երկնային երևույթները դիտարկելու տեխնոլոգիայի մշակումը և ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
  • Ընտանեկան դպրոցների ներառումը բնագիտական  ուսումնաիրություններին և այս ձևաչափի  ուսումնական-ճամփորդական նախագծերում:

Ճամփորդության երթուղին՝ Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ - Բյուրականի աստղադիտարան-Աշտարակ-Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոցի բակ: 

Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն  կենտրոններից մեկն  է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ճամփորդական ուսապարկ
  • հարմարավետ հագուստ, կոշիկներ
  • լուսանկարչական սարքեր
  • պաշտպանիչ դիմակ
  • ախտահանիչ միջոցներ
  • անհատական բրդուճներ, ջուր
  • Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ,  գլխարկ:

Արդյունքում՝ սովորողները կունենան գիշերային երկնքի դիտումներ,  նոր գիտելիքներ աստղագիտությունից,  կծանոթանան տարբեր աստղադիտակների գործունեությանը, տեսանյութեր,  անհատական հրապարակումներ, տպավորությունները կհրապարակվի բլոգներում, կայքում , ենթակայքում:

Վարորդ՝ Ղարագոզյան Մայիս

Մակնիշը՝ Տոյոտա, համարը՝ 002xx21

Հեռախոսահամար՝ 093240238

Վճարող՝ Ծնող (Տրանսպորտ, մոտքավճար-3000դրամ) Մասնակիցներ՝  

Մասնակիցներ՝   Միջին և Ավագ դպրոցի սովորողներ՝6-9-րդ դասարաններ, ծնողներ.

  1. Սամի Մանգալ-7-րդ դասարան
  2. Վարդան Նավասարդյան-7-րդ դասարան
  3. Դավիթ Հովհաննիսյան-7-րդ դասարան
  4. Մխիթարյան Սամվել-6-րդ դասարան
  5. Եսայան Դավիթ-6-րդ դասարան
  6. Մխիթարյան Արեգ-6-րդ դասարան
  7. Բուդաղյան Մարկ-6-րդ դասարան
  8. Հարությունյան Միքայել-6-րդ դասարան
  9. Ազարումյան Էմմա-6-րդ դասարան
  10. Անի Ալեքսանյան-6-րդ դասարան
  11. Աննա Թադևոսյան- 6-րդ դասարան
  12. Աբրահամյան Գուրգեն-7-րդ դասարան
  13. Գալիկյան Հովհաննես-7-րդ դասարան
  14. Հովհաննիսյան Մարկ-9-րդ դասարան


Նախագծի համակարգող՝ Նունե Թեմուրյան, Լիանա Հակոբյան
էլ. հասցե՝ N.Temuryan@mskh.am  Հեռ.՝ +374(99) 914477 
էլ.հասցե՝ l.hakobyan@mskh.am Հեռ. 374(93)313616    

Comments
* The email will not be published on the website.