21 Jan
21Jan

Այսօր «Սովորող-սովորեցնող» և «Կրթական փորձի փոխանակման» նախագծերի շրջանակներում վաղ առավոտից մարդաշատ էին կրթահամալիրի լաբորատորիաները: 

Սկզբում մեր լաբորատորիայի հյուրերը Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներն էին՝ Անժելա Բլեյանի ուղեկցությամբ: Միջին դպրոցի 8-5 դասարանի սովորողները բնագիտական ստուգատեսի՝ “PhysLab” փորձարարական լաբորատորիաներ նախագծի շրջանակներում փոքրիկ բնագետների համար ցուցադրեցին մի շարք փորձեր: Ներկայացվեց ջերմային շարժիչի պարզագույն մոդել և նրա աշխատանքի սկզբունքը, պատմեցին Արքիմեդի մասին և ցուցադրվեցին Արքիմեդյան ուժը հաստատող մի քանի փորձ: Սովորողներին հատկապես հետաքրքրեց և զվարճացրեց «Կարտոֆիլային կրակոց» ու «Ջրասուզակ» փորձերը:

Իսկ հետո մեր հյուրերն էին թ.152 դպրոցի բարձր դասարանի սովորողները: Կազմակերպվեց շրջայց կրթահամալիրի արվեստանոցներով և ցուցադրվեցին հազվագյուտ փորձեր քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում:

Իսկ վերջում նրանք գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին մեր բնագետներին և ցանկություն հայտնեցին, որ այսպիսի այցերը դառնան շարունակական:



Comments
* The email will not be published on the website.