Մայիսյան հավաքի նախագծեր.


27 Apr

Մայիսյան 15-րդ հավաք-ին ընդառաջ.

Նախագծի մասնակիցներ՝  7, 8 -րդ դասարաններ

Նախագծի տևողությունը՝  Ապրիլի  27- մայիսի 1;  ամփոփումը՝ մայիսի 4-9: 

Բովանդակություն.

Ներկայացվելիք նախագծերը՝

Միջառարկայական  նախագիծ՝  «Ես կարողանում եմ ... » 

«Ֆիզիկա»  առարկայի ընթացիկ բաժնից թեմատիկ թեստերի, հարցումների, ուսումնական խաղերի և  գիտելիքների մրցաշարերի  կամ պարզապես խաչբառերի ստեղծում` Quizizz և Kahoot!  ծրագրային հարթակների օգնությամբ:  (Նոր տեխնոլոգիական գործիքների կիրառումը և ակտիվ ներառումն առարկայական ծրագրերի ուսուցման գործընթացում): 

Ծրագրի նպատակը՝

Աջակցել սովորողներին հաղթահարելու ուսումնական տարեվերջյան դասապրոցեսին  (ինքնամեկուսացման և ինքնակրթման ստեղծված իրավիճակում)՝  դարձնելով այն ավելի   հետաքրքիր ու մոտիվացնող: Այս ծրագրային հավելվածների օգնությամբ մասնակիցներն ստեղծում են  ֆիզիկայի մեր անցնող թեմայից թեստեր, հարցումներ, անցկացնում են ուսումնական խաղեր կամ կազմակերպվում  է գիտելիքների մրցաշար: Նախագիծը բաց է և չունի տարիքային սահմանափակում, կարող են մասնակցել նաև ծնողներ և հետաքրքրված անձիք:

Շարունակական բնագիտական նախաագիծ՝

“PhysLab” տնային-ընտանեկան-փորձարարական  լաբորատորիաներ.


8-րդ դասարան

1. Մթնոլորտի մեջ վնասակար արտանետումների փոքրացման հնարավորություն…


7-րդ դասարան.

1.Մթնոլորտային ճնշման ազդեցությունը մարդու ինքնազգացողության վրա:

2. Օդագնացություն:


Comments
* The email will not be published on the website.