16 Jan
16Jan

Մարզական ձմեռ Միջին դպրոցում

Միջին դպրոցի մեր ջոկատը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ այս տարվա ձմեռային մարզական ստուգատես 2023-ին։ Մասնակցեց գրեթե բոլոր մարզական, էստաֆետային միչջոկատային խաղերին և կազմակերպված մրցաշարերին։ Ջոկատի հետ պարբերաբար պարապմունքներ և վարպետության դասեր անցակցվեցին ինչպես բասկետբոլ (Նաիրա Հարությունյան), սեղանի թենիսից, այնպես էլ ֆուտբոլ (Դանիել Հակոբյան) և ձյուդո (Նարեկ Կարապետյան) մարզաձևերից, որտեղ մեր ջոկատային թիմն արժանացավ պատվոգրերի և խրախուսական մրցանակների։ Ճամբարականները հաջողությամբ հանձնեցին նաև մարմնամարզության ստուգատեսային (Ռոզա Գսպոյան) նորմատիվները։ Ինչպես նաև սահեցին սահդաշտում (Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, մարզիչ՝ Էրիկ Իսահակյան), դե էլ ինչ ձմեռ առանց սահքի։

Ջոկատի 7 ճամբարականներ պարգևատրվեցին պատվոգրերով՝ ձյուդո մարզաձևից։

Մարզական ստուգատես. Քայլքով սահելու


Միջին դպրոցի, մեր ջոկատի և անձամբ իմ անունից ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի Մարզականան ուսումնական կենտրոնի  ամբողջ մարզչական թիմին՝

Մարզիչներ

Նաիրա Հարությունյան

Միքայել Ղազարյան

Անդրանիկ Մանուչարյան

Ալինա Թումասյան

Գոհար Դանիելյան

Ռոզա Գսպոյան

Հասմիկ Սիմոնյան

Էրիկ Իսահակյան

Նարեկ Կարապետյան

Ռոբերտ Խաչատրյան

Ռուբիկ Բաղդասարյան

Անի Ալոյան

Դանիել Հակոբյան

Comments
* The email will not be published on the website.