01 Mar
01Mar

Բակային, ակտիվ, շարժական խաղերի մեխանիկան և ֆիզիկայի օրենքների ուսումնասիրումը բացօթյա, ակտիվ ֆիզիկական, զվարճալի խաղերի միջոցով։

Նախագծի իրականացման ժամկետը՝ Հունիսի 1,  ժամը 09։30։

Նպատակը՝ 

  • Հետաքրքրություն սերմանել առողջ ապրելակերպի նկատմամբ՝ արագություն, ճարպկություն, տոկունություն, հնարամտություն, ադրենալին և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց;
  • Պատանիների բացօթյա խաղերին (ներառյալ ժողովրդական) մասնակցելու հմտությունների խթանում, ֆիզիկական ակտիվության զարգացում, առողջության ամրապնդում բացօթյա խաղերի միջոցով; 
  • Գտնում ենք ֆիզիկան առօրյայում, բակում ֆիզիկայի օրենքների (մասնավորոպես մեխանիկայի) ուսումնասիրում բակային խաղերում;  
  • Փորձենք անցկացնել օրն առանց համակարգիչների և բջջային հեռախոսների։
  • Զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները խաղերի միջոցով, ստեղծել առողջ, ստեղծագործ հարաբերություններ թիմում:
  • Զարգացնել պատանիների ճարպկությունը, համակարգումը, հիշողությունը, երևակայությունը, ստեղծարարությունը և ֆանտազիան:
  • Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Անվաչմուշկներ, ինքնագլորներ․․․ վարելու հմտությունները․․․ անվտանգություն և հնարավորությունները; Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Վերջերս մեր երկրում սքեյթբորդինգը գնալով ավելի մեծ տարածում է գտնում, և այս մարզաձևում գնալով ավելի շատ ուղղություններ են հայտնվում: (Նախագծի շրջանակներում՝ հաճախում Երևանի սքեյթպարկ)։

Իրականացման գործիքներ՝ գնդակ, անվաչմուշկ, անվագլոր, հեծանիվ, պարան, կավիճ, ստեղծագործ միտք․․․

Փորձարկում ենք մեր ձեռքով պատրաստած թռչող սարքերը՝

Իմ պատրաստած հրթիռը; Բումերանգ; Ուղղաթիռ։

իմ պատրաստած Բոուլինգը /գնդակներով սպորտային խաղ/։



Comments
* The email will not be published on the website.