Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ամենամյա բակային նախագիծ․
Նախագծի իրականացման ժամանակահատված՝ Հունիսի 3. /Ժամը՝ 10:00/;
Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ /Հարավ-Արևմտյան թաղամաս (կինո «Հայաստան»-ի հարևանությամբ)/;
Համակարգումը՝ Նունե Թեմուրյան, Գայանե Խաչատրյան
Նպատակը՝
- Հետաքրքրություն սերմանել առողջ ապրելակերպի նկատմամբ՝ արագություն, ճարպկություն, տոկունություն, հնարամտություն, ադրենալին և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց;
- Պատանիների բացօթյա խաղերին (ներառյալ ժողովրդական) մասնակցելու հմտությունների խթանում, ֆիզիկական ակտիվության զարգացում, առողջության ամրապնդում բացօթյա խաղերի միջոցով;
- Գտնում ենք ֆիզիկան առօրյայում, բակում ֆիզիկայի օրենքների (մասնավորոպես մեխանիկայի) ուսումնասիրում բակային խաղերում;
- Փորձենք անցկացնել օրն առանց համակարգիչների և բջջային հեռախոսների։
- Զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները խաղերի միջոցով, ստեղծել առողջ, ստեղծագործ հարաբերություններ թիմում:
- Զարգացնել պատանիների ճարպկությունը, համակարգումը, հիշողությունը, երևակայությունը, ստեղծարարությունը և ֆանտազիան:
- Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Անվաչմուշկներ, ինքնագլորներ․․․ վարելու հմտությունները․․․ անվտանգություն և հնարավորությունները; Սքեյթբորդինգը ադրենալինի արագացում է և ինքնարտահայտվելու զվարճալի միջոց: Վերջերս մեր երկրում սքեյթբորդինգը գնալով ավելի մեծ տարածում է գտնում, և այս մարզաձևում գնալով ավելի շատ ուղղություններ են հայտնվում: (Նախագծի շրջանակներում՝ հաճախում Երևանի սքեյթպարկ)։

📵 Մեկ օր առանց բջջային հեռախոսների․․․
իրական շարժմում, իրական կապ, իրական ուրախություն․․․Անջատենք հեռախոսները և միանանք միմյանց՝ ժպիտով, խաղով և համագործակցությամբ։ Բացահայտելով մեր շրջակա աշխարհն ու այնտեղ տեղի ունեցող երևույթները։ Փորձել մի օր ապրել ամբողջապես ներկայում՝ «Միացի՛ր իրականությանը, անջատի՛ր էկրանը»։
Իրականացման գործիքներ՝ գնդակ, անվաչմուշկ, անվագլոր, հեծանիվ, պարան, կավիճ, ստեղծագործ միտք․․․
Ամառային ճամբարի ՊՀԱ ջոկատ՝
1. Պապանյան Լուսինե 7-8
2. Սյուզաննա Մխիթարյան 7-8
3. Սյուզաննա Սարգսյան 7-8
4. Մարիամ Ռուբենյան 8-4
5. Անահիտ Սարգսյան 8-4
6. Դայանա Սիրեյան 8-4
7. Ալեքս Նիկողոսյան 7-7
8. Եվա Բարսեղյան 6-2
9. Արեգ Պողոսյան 7-7
10. Երիցյան Կարինա 7-7
11. Աշոտ Գրիգորյան 7-5
12. Սոնա Ֆարմանյան 7-10
13. Արթուր Պետրոսյան 8-6
14. Թաշչյան Հայկ 7-8
15. Էրիկ Սումբաթյան 7-8