Ուսումնական պլանի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ.


21 Aug

Միջին դպրոցի սովորողների ուսումնական պլանի կազմակերպմանը ներկայացվող պահանջների դիտարկումներ և առաջարկներ: 

Ուսումնական պլանը հիմնական հանրակրթական ծրագրի մի մասն է:

Այն մի փաստաթուղթ է, որը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակները և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` սովորո­ղ­նե­րի շաբաթական ուսում­նական բեռնվածության առա­վե­­լագույն չափը` ըստ դասարանների, ինչպես նաև ուսումնական գործունեության տեսակներն ու ուսուցման կազմակերպման միջոցներն ու կարգը:

Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝

  1. պետական բաղադրիչ
  2. դպրոցական բաղադրիչ
  3. անհատական (ընտրովի) բաղադրիչ

Միջին դպրոցի սովորողների ուսումնական պլանի պարզաբանման իմ առաջարկները:

  • Ըստ կրթահամալիրի  հաստատված 6-8-րդ դասարանների ուսումնական պլանի ֆիզիկա առարկայի շաբաթական ժամաքանակը ոչ բավարար է ամբողջ ծրագրի լիարժեք մատուցման  և յուրացման համար:
  • Հունվարյան ձմեռային ճամբարի գործունեության ընթացքը կրճատել՝  հատկացված ժամանակահատվածը դարձնելով 2 շաբաթ: Եղանակային առանձնահատկությունները հաշվի առնելով, այն (հունվարի մնացած օրերը) կարելի է օգտագործել ավելի նպատակահարմար՝ ուսումնառությունն առավել էֆեկտիվ կազմակերպելու և դասապրոցեսում ավելի բարձր ցուցանիշներ գրանցելու համար: (Սովորողների մոտ ճամբարային ակտիվությունն ու մոտիվացիան նկատվում է միայն այդ 2 շաբաթվա ընթացքում, իսկ դրանից հետո այն կտրուկ իջնում է վերածվելով որոշակի գործողությունների  կրկնության կամ ուղակի անգործության):
  • Ուսուցման կազմակերպման թույլատրելի թվային գործիքների մասին ներկայացվող  8-րդ կետում ավելացնել նաև հեռախոսը՝  որպես թվային  ուսումնական գործիք,  ավելացնելով որոշակի սահմանփակումներ:(Հաշվի առնելով վերջին սերնդի սմարթֆոնների տեխնիկական հնարավորությունները):
  • սովորողների դասացուցակներին ներկայացվող պահանջներ .
  • բնագիտական առարկաներն անցկացնել դասացուցակի մինչև 4- րդ ժամն ընկած դասաժամերի ընթացքում:
  • դասավանդողն իր ծանրաբեռնվածության 33 ժամը լրացնի առավել  ստեղծագործ պայմաններում՝ (չպարտադրել նրա ներկայությունը դպրոցում իր ազատ ժամերին մինչև 15:00, իսկ փոխարինման դեպքում տեղյակ պահել նախօրոք):





Comments
* The email will not be published on the website.