Ուսուցչի տոնը բարձունքին


23 Sep

Վերելք Արմաղան լեռ / Խառնարանային լիճ, Քարանձավ, աստղազարդ երկնքի դիտում.../

Արմաղանը հրաբխային լեռ է.
Բարձրությունը՝ 2829 մ;
Հարաբերականը՝ 450 մ

Մեկնում ֊ հոկտեմբերի 3, ժամը 9.00։

Վերադարձ ֊ հոկտեմբերի 4, 18.00։

Ճամփորդության վայր ֊ Արմաղան` Գեղարքունիքի մարզ։

Գիշերակաց ֊ Վարդենիկ գյուղի տներից մեկում։

Անհրաժեշտ իրեր ֊ ուսապարկ, արևային գլխարկ, բաճկոն, մարզական չսահող կոշիկներ, տաք հագուստ, ջուր, ճամփորդական բրդուճներ, անհատական սպասք, հիգիենայի պարագաներ, քնապարկ, ծածկոց, լողազգեստ (համարձակների համար` Վարդենիկ գետում լողալու կամ ոտքերը թրջելու համար), դիմակ և ախտահանիչ նյութ։

Ծրագրում` հայրենագիտություն, բարձունքի հաղթահարում, խնձորահավաք, լող, գիշերային աստղադիտում։

Գագաթին գտնվում է 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ։

Ըստ ավանդության երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մարդկանց անտեսանելի մնան, լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։ 🌬

 Լանդշաֆտը լեռնամարգագետնային, մերձալպյան է: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:  Լեռնագագաթին նաև մի եկեղեցի կա, որ կոչվում է Սբ․ Հովհաննես։ Այն կառուցվել է 2009թ․-ին՝ հին մատուռի տեղում։  

Լեռան հյուսիսային հատվածում կա քարայր, որտեղ տեղի են ունեցել մի֊քանի պատմական գաղտնի ժողովներ։
Տեղ֊տեղ նշմարվում են հնագույն ժայռապատկերներ։

Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան.
Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ համայնապատկերը, Սևսար, Կարմիր լեռները, Աժդահակը, Սպիտակասարը, Գնդասարը, Մկնասարը, Քարկատարը և Միգասար լեռները․ Վարդենիսի, Սևանի, Արևելյան Սևանի և Արեգունու լեռնաշղթաները․ Սրբազան Արարատը։🗻


Comments
* The email will not be published on the website.