Ռոբոտաշինության դասընթաց


15 Jun
15Jun

Հունիսյան ճամբարի օրերին՝ հունիսի 23, 24-ին անցկացվեցին ռոբոտաշինության դասընթացներ մանկավարժների համար: 

Դասընթացը կազմակերպվելու է երկու փուլով։ Առաջին փուլը՝ հունիսյան մանկավարժական ճամբարի ընթացքում, երկրորդը՝ օգոստոսին։ Նպատակն է ռոբոտաշինությունը որպես մաթեմատիկայի բաղկացուցիչ ընդգրկել  4-6-րդ դասարանների ուսումնական ծրագրերում։ Դասընթացին կարող են մասնակցում էին մաթեմատիկայի ուսուցիչները և դասվարները։ 

Առաջին փուլի օրերը՝ հունիսի 23, 24, ժամը՝ 10։00-11։00

Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Դասընթացավար՝ Տիգրան Սերոբյան (շրջանավարտ)

1-ին դասընթացի ընթացքում պատկերացում կազմեցինք scratch ծրագրավորման մասին, ծնոթացանք հրամանների տեսակներին, իմացանք, թե ինչ է բլոկային ծրագրավորումը, ծանոթացանք ենք փոփոխականներին և ֆունկցիաներին, Scratch-ով ստեղծեցինք տարբեր երկրաչափական պատկերներ գծող (ստացող) ծրագիր՝ եռանկյուն, բազմանկյուն, շրջան:

Առաջին փուլի ավարտին  ստացանք նաև առաջադրանք՝ Առաջադրանքն է ստեղծել առնվազն 2 ուսումնական նյութ (ծրագիր, խաղ, անիմացիա) Scratch ծրագրով, ուսումնական գործընթացում օգտագործելու համար։

Ամբողջ ծրագիրը՝ այստեղ:

Ծրագրում՝

  1. Սովորել scratch ծրագրավորման մասին պատկերացում կազմելու համար
    1. Ինչ է բլոկային ծրագրավորումը
    2. Սովորում ենք
    3. Սովորում ենք for և while ցիկլերը, if, else բլոկերը
    4. Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին
    5. Scratch-ով ստեղծում ենք ուսումնական խաղեր, հաշվարկներ կատարող ծրագրեր
  2. Սովորել ռոբոտներ կառուցել
    1. Ռոբոտների պատմությունը
    2. Ինչ են մոտորները և սենսորները
    3. Ինչպես կառուցել ռոբոտ
    4. Պահել հավասարակշռությունը
    5. Կառուցել առանձին մասեր՝ բռնիչ հատվածներ, տարբեր տեսակի ակեր, ․․․
  3. Ծրագրավորել ռոբոտները
    1. Սովորելու ենք ռոբոտների ծրագրավորման բլոկային ծրագիրը
    2. Ստեղծում ենք ռոբոտև շարժելու ծրագիր
    3. Գծին հետևող ռոբոտի ծրագիր
    4. Նեղ արանքներով անցող ռոբոտի ծրագիր
  4. Խմբակային աշխատանք
    1. Ինչ-որ խնդիր լուծող ռոբոտի կառուցում
    2. Ռոբոտին համապատասխան ծրագրի ստեղծում
  5. Մասնակցություն մրցույթների
    1. WRO Ռոբոտների միջազգային օլիմպիադան տարբեր տարիքայնի խմբրով:
Comments
* The email will not be published on the website.