11 Nov
11Nov

Կրթական փոխանակուման համագործակցային նախագիծ  կրթահամալիրի կրտսեր դպրոցների + Միջին դպրոցի «Պատանի հետազոտողների ակումբի» սովորողների հետ։

Նախագիծը նվիրվում է «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի հոբելյանական տոնին։ Սովորող–սովորեցնող նախագծի շրջանակում «Պատանի հետազոտողների ակումբ»-ը մեկնարկում է բնագիտական պարզ և հետաքրքիր գիտափորձերի շարք։ Այս անգամ ակումբի հետազոտողների հյուրը լինելու են Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի փոքրիկ բնագետիկները (ղեկավար՝ Իվետա Ջանազյան)։ 

Ժամկետը՝ նոյեմբերի 18

Վայրը՝ բնագիտության լաբորատորիաներին կից սրահ

Մասնակիցներ՝ Միջին դպրոց, Արևելյան դպրոց;

Նախագծի նպատակը՝ Կրտսեր դպրոցների կրթական գործընթացում հետազոտական մեթոդների ներդրումը։ Պարզ և մատչելի նյութերի օգնությամբ սովորողներին հնարավորություն տալ բացահայտել մեր շուրջը տեղի ունեցող ամենօրյա երևույթները, հասկանանալ և փորձել բացատրել ֆիզիկական երևույթները, խթանել թիմային աշխատանքի կարևորությունը, զարգացնել սովորողների ստեղծագործական և անհատական մտածողությունը։ Գիտափորձեր և ինտերակտիվ խաղերից բացի հանդիպման ընթացքում մասնակիցների համար նախատեսված են ինտերակտիվ և կառուցողական խաղեր՝ թիմային խմբերով։ Այս ձևաչափը հնարավորություն կտա մասնակիցներին գիտելիքը միավորել խաղի, փորձարկման և համագործակցության միջոցով՝ դարձնելով սովորելու գործընթացը ստեղծագործ և ոգեշնչող։


Comments
* The email will not be published on the website.