Կրթական փոխանակման համագործակցային նախագիծ կրթահամալիրի կրտսեր դպրոցների + Միջին դպրոցի «Պատանի հետազոտողների» հետ։ Ինչպես նաև համագործակցային նախագիծ՝ Ավետիսյան դպրոցի հետ /ֆիզիկայի դասավանդող՝ Նարինե Մարգարյան /ֆիզիկայի լաբորատորիա/։
Նախագիծը նվիրվում է «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի հոբելյանական տոնին։ Սովորող–սովորեցնող նախագծի շրջանակում մեկնարկում է պարզ և հետաքրքիր գիտափորձերի շարք, բնագիտական վիկտորինանաեր։ Այս անգամ բնագիտական լաբորատորիայի հյուրերն են՝
Արևելյան դպրոցի 6-րդ դասարանի փոքրիկ բնագետիկները (ղեկավար՝ Իվետա Ջանազյան)։ Ժամկետը՝ նոյեմբերի 18
Վայրը՝ բնագիտության լաբորատորիաներին կից սրահ։
Իրականացման ժամկետը՝ Նոյեմբեր․
Մասնակիցներ՝ Միջին դպրոց, Արևելյան դպրոց (Իվետա Ջանազյան՝ 6-րդ դասարան);
Արևմտյան դպրոց-պարտեզ (Զառա Սեդրակյան՝ 4-րդ դասարան);
Ավետիսյան դպրոցի ֆիզիկայի ավագ դպրոցի լաբորատորիա՝ Նարինե Մարգարյան
Նախագծի նպատակը՝ Կրտսեր դպրոցների կրթական գործընթացում հետազոտական մեթոդների ներդրումը։ Պարզ և մատչելի նյութերի օգնությամբ սովորողներին հնարավորություն տալ տեսնել, բացահայտել ու հասկանալ մեր շուրջը տեղի ունեցող ամենօրյա երևույթները, հասկանանալ և փորձել բացատրել ֆիզիկական երևույթները, խթանել թիմային աշխատանքի կարևորությունը, զարգացնել սովորողների ստեղծագործական և անհատական մտածողությունը։ Գիտափորձեր և ինտերակտիվ խաղերից բացի հանդիպման ընթացքում մասնակիցների համար նախատեսված են ինտերակտիվ և կառուցողական խաղեր՝ թիմային խմբերով։ Այս ձևաչափը հնարավորություն կտա մասնակիցներին գիտելիքը միավորել խաղի, փորձարկման և համագործակցության միջոցով՝ դարձնելով սովորելու գործընթացը ստեղծագործ և ոգեշնչող։
Համագործակցային և միջառարկայական նախագծերի խթանում՝ սովորողների նախաձեռնողականության, ստեղծարարության և թիմային աշխատանքի զարգացման նպատակով։
