11 May
11May

Տիեզերքի թանգարան, տիեզերքի թանգարան Հայաստանում, հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 27-ին, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում, Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում։ 

Թանգարանը ներառում է Հայաստանի մասնագետների, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ՝ սկզբնական շրջանում Բյուրականի աստղադիտարանում, ապա Գառնիում կատարված տիեզերական աստղագիտության և տիեզերական սարքաշինության վերաբերյալ հետազոտությունների նմուշներ, փաստաթղթեր։ Գառնիում են ստեղծվել, ապա տիեզերք արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, մշակվել տիեզերական սարքաշիության սկզբունքներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ[1]։Տիեզերքի թանգարանը կազմակերպվել է պրոֆեսոր Վահագն Գուրզադյան ի ղեկավարությամբ, և՛ սկզբնական ցուցադրումը 2001 թվականին Գառնիում, և՛ նորացված ցուցադրումը Երևանում։ 2001 թվականին թանգարանի բացմանը մասնակցել են Գրիգոր Գուրզադյանը, տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը, Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը։ Թանգարանը նախատեսված է որպես նախևառաջ դպրոցահասակ սերնդի կրթության ուղղվածության հաստատություն, բացի պատմա-փաստագիտական, զբոսաշրջիկային և այլ բովանդակություններից։

2015 թվականի նոյեմբերի 28-ին թանգարանը վերաբացվել է Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի տեխնոպարկի տարածքում։

Comments
* The email will not be published on the website.