18 Nov
18Nov

«Ֆիզիկա» առարկայի օլիմպիադայի դպրոցական փուլը կրթահամալիրում պատշաճ կազմակերպելու և դրա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ 

2026-2027 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման ժամանակացույցի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հոկտեմբերի 12-ի N 2144-Ա/2 հրամանով հաստատված ընթացակարգի համաձայն՝ օլիմպիադայի դպրոցական փուլը կանցկացվի 2026 թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:00-ին։

Օլիմպիադայի կազմակերպման համակարգող՝ Նունե Թեմուրյան։

Օլիպիադայի անցկացման վայրը՝ Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա /1-4 կաբինետ/։

Մասնակիցը օլիմպիադային ներկայանում է ժամը 12:45-ին՝ լիցքավորված համակարգչով (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիցքավորիչով) և կապույտ, ոչ գելային գրիչով։

Կրթահամալիրից ֆիզիկայի օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցելու հայտ ներկայացրած սովորողներ՝ 

Ռաֆայել Գրիգորյան 9-1 

Տիգրան Շահսուվարյան 9-1 

Անահիտ Եսայան 9-1 

Սոնա Ֆարմանյան 9-10 

Ռոբերտ Հակոբյան 9-10

Օլիմպիադայի ընթացքին հետևող և վերահսկող կազմակերպիչ՝

Պատասխանների թերթիկների ստացման և հանձնման կարգը:

Օլիմպիադայի կազմակերպման պատասխանատուն մինչև ժամը 12:00-ն Միջին դպրոցի գրասենյակից վերցնում է մասնակիցների թվով պատասխանների լրացման թերթիկները, տեղեկանում դրանց լրացման կարգի մասին։ Օլիմպիադայի ավարտից հետո պատասխանների լրացված թերթիկները նույն օրը՝ մինչև ժամը 16:00-ն, հանձնում է Միջին դպրոցի գրասենյակ։

Օլիմպիադայի կազմակերպման պատասխանատուն ապահովում է մասնակիցների ներկայությունը, առցանց մասնակցության տեխնիկական պայմանները, պատասխանների թերթիկների տրամադրումն ու լրացման ընթացքի վերահսկումը։

Օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգին ծանոթանալ այստեղ։

Գրանցված մասնակիցների ցանկը՝ կոդերով, այստեղ։

Պատասխանների թերթիկների լրացման ուղեցույցը՝ այստեղ։

Comments
* The email will not be published on the website.