15 May
15May

Ավարտական քաննական էկոնախագծեր․ 

9-րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկայի ավարտական քննության նախագիծ-պլանի կառուցվածք, բովանդակություն․ Միջառարկայական նախագծեր՝

1. Թեմա №2. (Ֆիզիկա • Քիմիա • Աշխարհագրություն)․

«ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ».

Աշոտ Մայիլյան (9-1) Գագիկ Պետրոսյան (9-1) Ալեքս Գասպարյան (9-3) Համակարգող-դասավանդողներ՝ Ֆիզիկայի ուսուցիչ՝ Նունե Թեմուրյան Քիմիայի ուսուցիչ՝ Էմմա Այվազյան.

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ. Ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում առկա վերականգնվող էներգիայի (արևային, քամու, ջրային, երկրաջերմային և կենսազանգվածային (բիոէներգիա) էներգիաները) աղբյուրները, հասկանալ դրանց ֆիզիկական և քիմիական հիմքերը , աշխարհագրական տարածումը և կիրառման հնարավորությունները։

ԱԿՏՈՒԱԼՈՒԹՅՈՒՆԸ․ Ժամանակակից աշխարհում էներգիայի պահանջարկը արագ աճում է, իսկ ավանդական վառելիքը (նավթ, գազ, ածուխ) աստիճանաբար սպառվում է և վնասում բնությանը։ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով ավանդական վառելիքի մեծ պաշարներ, մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, ինչը մեծ խնդիր է հանդիսանում երկրի տնտեսական զարգացման համար և բարձրացնում է էներգետիկ անվտանգության կարևորությունը։ Այս պայմաններում վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արեգակնային, քամու, ջրային և այլ տեսակների ուսումնասիրությունն ու կիրառումը դառնում են խիստ արդիական։ Հայաստանը ունի բարենպաստ բնական պայմաններ, հատկապես արեգակնային էներգիայի լայն կիրառման համար։

5. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ.

ՀՀ-ում օգտագործվող վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝

  • ☀️ Արեգակնային էներգիա
  • 💨 Քամու էներգիա
  • 💧 Ջրային էներգիա
  • 🌋 Երկրաջերմային էներգիա
  • 🌱 Կենսազանգված (բիոմասա).


ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ․ 

Ներկայացում (PowerPoint կամ պաստառ); ՀՀ վերականգնվող էներգիայի քարտեզ կամ աղյուսակ (կատարված հետազոտությունների տվյալների վերլուծությամբ)՝ աղբյուրների առավելություններ/թերություններ; Առաջարկներ՝ կիրառման ընդլայնման վերաբերյալ։ 

(Համագորխակցություն Ինժեներատեխնիկական լաբորատորիայի հետ)․

Ստեղծել մինի էկո մոդել՝ որը ցույց է տալիս վերականգնվող էներգիայի աղբյուրների գործելակերպը։ Մինի արևային պանել՝ լամպ լուսավորելու համար Փոքրիկ հողմաղաց՝ քամու էներգիա ցուցադրելու համար Հողային մակետ՝ ցույց տալու համար էներգիայի աղբյուրների աշխարհագրական տեղակայում։

Նախագծի սահիկաշարը.

Խելացի տնակ /Մինի էկոմոդել/


ԹԵՄԱ 2. Միջառարկայական նախագիծ - Թեմա №26. (Աշխարհագրություն • Ֆիզիկա)․ «Արեգակնային էներգիայի բաշխումը և բնակլիմայական պայմանների վրա դրա ազդեցությունը». 

Սովորողներ՝ Անգելինա Ադամյան 9-7 Ալիսա Հովհաննիսյան 9-1 Միլենա Մովսիսյան 9-3 Համակարգող-դասավանդողներ՝ Ֆիզիկայի ուսուցիչ՝ Նունե Թեմուրյան Աշխարհագրության ուսուցիչ՝ Լուսինե Խաչատրյան:

1. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ. Ուսումնասիրել արեգակնային էներգիայի բաշխման առանձնահատկությունները Երկրի մակերևույթի վրա և բացահայտել դրա ազդեցությունը բնակլիմայական պայմանների ձևավորման վրա՝ կապելով ֆիզիկայի և աշխարհագրության գիտելիքները։


ԹԵՄԱ 3.

№30. «ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ, ՎՏԱՆԳՆԵՐԸ և ԽԱՂԱՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԸ». (Ֆիզիկա • Քիմիա).

Նախագիծն իրականացնող խումբ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ դասարանի սովորողներ՝ Էվելինա Նաջարյան 9-3 Եվա Դուզդաբանյան 9- 3 Միլենա Միրզոյան 9-3 Ավետ Սարդարյան 9-9 Համակարգող-դասավանդողներ՝ Ֆիզիկայի ուսուցիչ՝ Նունե Թեմուրյան Քիմիայի ուսուցիչ՝ Էմմա Այվազյան 

1. ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ. Ուսումնասիրել ատոմային էներգիայի ստացման ֆիզիկական և քիմիական հիմքերը, բացահայտել դրա կիրառման ոլորտները, վերլուծել առավելություններն ու վտանգներն ու ռիսկերը՝ կարևորելով դրա անվտանգ և խաղաղ օգտագործումը։



Comments
* The email will not be published on the website.