Ամառային դպրոցի ֆիզիկան


22 May
22May

Ամառային ճանաչողական-հետազոտական նախագծեր. 

Առարկայական նախագիծ`

1.Ամառային դպրոցի ֆիզիկան.

2. Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ

3. Հուլիս-օգոստոս

Ծրագիր՝

1. Ամառը և ֆիզիկան.

Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ (ճափորդություններ, արշավներ, ծով), որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորաորիաներն են:

1.Ֆիզիկական ամառ: (Անցկացնելով ամառային արձակուրդները բնության գրկում՝ ուսումնասիրենք բնությունն ամռանը, փնտրեք, գտեք և բացահայտելնք մեր շուրջը  բնության մեջ տեղի ունեցող ֆիզիկական երևույթնեը, որոնք բնորոշ են ամռանը՝  շոգ, տոթ, ամպեր, անտառային, բնության  ու կենդանիների ձայներ, ծով, ջուր, ավազ, սարեր, երկինք, արև, աստղեր):

  . Հանգստավայրում և ամառանոցներում առավել զով լինելու համար  ընտրիր երկու տարբերակներից մեկը՝ աղյուսե տնակ և փայտե տնակ: Բացատրիր քո ընտրության պատճառը և հիմնավորիր?

  .Ամառային գույնզգույն վայրի դաշտային ծաղիկների բույրը տարածվել է օդում: Բացատրիր պատճառն ու նկարագրիր երևույթը?


2. Գայթակղիչ ծովային խորություններ: (Ծով, գետ, լիճ, սկաֆանդր, ակվալանգ)

  . Ինչու ենք ջրից դուրս գալիս մրսում:

  . Ջրի ափին և ջրամերձ վայրերում ավելի զով է քան, որտեղ ջուր չկա:

  . Մարմինների լողալու պայմանները: Կենդանիների և մարդու լողալը:

   .Արքիմեդյան ուժ: Նավերի լողալը:

3. Տիեզերական ամառ: (Հեռահար նախագիծ):

Տիեզերական ամառ նախագիծը վերաբերվում է այն ամենին ինչ կապված է տիեզերքի և աստղագիտության, մոլորակների, աստղերի, արևի ու միջմոլորակային երևույթների՝ ինչպես նաև թռչող չհայտնաբերված օբյեկտների հետ: 

Այս բոլոր անսահման զարմանալի երևույթները մեզ ստիպում են մտածել անհավատալի աշխարհի մասին, որը գոյություն ունի փոքրիկ Երկիր մոլորակից դեպի անծայրածիր տիեզերք:

Կդիտենք տեսաֆիլմեր այս թեմային նվիրված, ինչպես նաև կպատասխանենք բազմապիսի հարցերի, ինչպիսին են օրինակ (ներկայացնեմ դրանցից մի քանիսը)՝

. Տիեզերքում ձայներ չկան, քանի որ չկա օդ, որում ձայնային ալիքները կարող են տարածվել:

. Յուպիտերը բավականաչափ մեծ է ՝ մեր Երկրի չափի հազար մոլորակ տեղավորելու համար:

. Երկրի շուրջ պտտվում են ավելի քան 8 հազար միավոր տիեզերական աղբի բեկորներ:

. Եթե դուք լաց լինեք տիեզերական տարածության մեջ, արցունքները կմնան ձեր աչքերի և դեմքի վրա:

. HD189733b (էկզոմոլորակ) մոլորակի վրա անընդհատ ապակե անձրևներ են տեղում:

4.  Ձեր նախընտրած գիտաֆանտաստիկ գիրքը կամ դիտած ֆիլմը: Դիտել հետաքրքիր տեսանյութեր և ֆիլմեր (փնտրել ֆիզիկային, նորագույն տեխնոլոգիաներին արհեստական բանականությանը և ռոբոտներին վերաբերվող տեսանյութեր, ֆանտաստիկ ֆիլմեր և գրքեր)՝ վերլուծել ֆիզիկական երևույթը, ամփոփել, քննարկել, բանավիճել: 

. Փորձարարական առաջադրանքներ և դիտակտիկ ու հետաքրքրաշարժ փորձեր:

5.  Համակցություն ֆիզիկական միջավայրում ՝ «Մուտքի ճամբար» .

  • առցանց-ֆիզիկական միջավայրի համակցում

Մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ, «Մուտք կրթահամալիր» ճամբարականներ:

Ծրագրի նպատակը՝ զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներն ուսումնասիրելու, Ֆիզիկական երևույթները բացատրելու, տալ հետազոտելու և ստեղծագործելու հնարավորություն, ֆիզիկայի և բնագիտական մյուս լաբորատորիաներում, բնության բաց լաբորատորիաներում(օգտվելով ամռանը բնորոշ եղանակային առանձնահատկությունների ընձեռած լայն հնարավորությունները) Միջին դպրոցի սովորողների և «Մուտք կրթահամալիր» ճամբարականների մասնակցությամբ  հետաքրքրաշարժ փորձերի իրականացում և քննարկում: 

Արդյունքը՝  ներկայացնել ուսունական բլոգում  պատումի կամ տեսանյութի ձևով:

Ուսումնական կարողությունների գրանցման ստուգատես.

Առարկայական նախագիծ`

Ամառային դպրոցի ֆիզիկան.

Հունիսյան ճամբար.docx

Ամառային ճամբարի օրացույց^.xlsx


Comments
* The email will not be published on the website.