Ջինիշյան հիմնադրամի կրթական բաժնի ներկայացուցիչ և Հայաստանում ՊՀԱ համակարգող Ռուբեն Կրիկյանի հրավերով ս․թ․ մայիսի 30 - ին ՄՍԿՀ կրթահամալիրի Միջին դպրոցի մի խումբ սովորողներ կմասնակցեն Լեհաստանի «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած «ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2026»-ին, որտեղ իրենց փորձերով հանդես կգան Հայաստանի շուրջ 25 դպրոցներում գործող «Պատանի հետազոտողների ակումբների» մասնակիցները։ «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի և Հայաստանում Պատանի Հետազոտողների ակումբի կողմից նախաձեռնած ամենամյա գիտկան պիկնիկը ամենամեծ բացօթյա միջոցառումներից է համարվում, որի նպատակն է խթանել գիտությունը և STEAM (ԲՏՃՄ) առարկաները: Այս տարի այն անցկացվելու է Գյումրիում՝ մայիսի 30-ին։

Հայաստանի 24 դպրոցների սովորողներ ներկայացնում են իրենց ձեռքբերումները և բացահայտում իրենց ամենօրյա աշխատանքի տարբեր՝ հեշտ և դժվար կողմերը: Նրանք հասկանալի կերպով ներկայացնում են գիտությունը տարբեր տարիքի հանդիսատեսին՝ փորձերի և ինտերակտիվ ցուցադրությունների օգնությամբ:
Անցկացման վայրը՝ Միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումում՝ Խ․ Աբովյան կենտրոնոկոն փողոցի տաղավարներում Վարդանանց հրապարակին հարակից։ Այս տարի Լեհական ռադիոյի և «Կոպեռնիկ» գիտական կենտրոնի 29-րդ գիտական պիկնիկի թեման՝ «Իրական կյանքից վերցրած․․․» է, այն հրավեր է՝ աշխարհին ավելի մոտիկից նայելու համար։ Չէ՞ որ գիտությունը միշտ չէ, որ ծնվում է լաբորատորիայում․ այն հաճախ սկսվում է խոհանոցում, պարտեզում, զբոսանքի ընթացքում կամ երեխայի ու մեծահասակի զրույցում։ Հարցն այն է՝ ինչո՞ւ է դա այդպես։Ինչո՞ւ չի պնդանում կիվիով ժելեն։ Ինչպե՞ս են թխում հացը։ Ի՞նչն է մեզ ստիպում տառապել։ Ինչպե՞ս են բույսերը շնչում, և ինչո՞ւ են վերքերը լավանում։ Նման հարցերը՝ առաջին հայացքից պարզ, երբեմն էլ նույնիսկ զվարճալի, մեզ տանում են դեպի մեծ բացահայտումներ։ Քանի որ գիտությունը սկիզբ է առնում առօրյա կյանքից։
Կյանքը մեծագույն ուսուցիչն է։ Նրա ռիթմում ամփոփված են էվոլյուցիայի տրամաբանությունը, կենսաբանության գեղեցկությունը, ներդաշնակությունն ու մշտական շարժումը, գիտական պիկնիկը այդ հմայքի և այդ ուրախության տոնն է։

Կրթահամալիը կներկայացնի մեր կողմից պատրաստված մի քանի նոր ու հետաքրքիր փորձեր, ինչպես նաև հայ- վրացական համատեղ «Կյանքի էլիքսիր» նախագծի արդյունքները, որը նվիրված է անտիօքսիդանտների հատկությունների և մարդու առողջության վրա դրանց ազդեցության ուսումնասիրմանը։
«ԳԻՏԱԿԱՆ ՊԻԿՆԻԿ 2026»-ը այս տարի կազմակերպվում է «Ջինիշյան» հիմնադրամի, Լեհաստանի «Կոպերնիկ» գիտական կենտրոնի, «Լեհ Ամերիկյան ազատության հիմնադրամ»-ի աջակցությամբ և Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ։
Մասնակիցներ՝
1. Բաղդասարյան Յանա /8-1/
2. Իսախանյան Արինա /8-1/
3. Ստեփանյան Մարիա /8-1/
4. Թալանչյան Գոհար /8-1/
5. Սահակյան Նանե /9-9/
6. Գաբոյան Աստղիկ /9-9/