Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում


21 May

Երրորդ ուսումնական շրջանի (Առցանց-հեռավար ընտանեկան դպրոցի) ամփոփում.

Մեր առցանց - հեռավար ուսուցումը շարունակվեց մինչև տարեվերջ և ահա  տարին փակվում է կարելի է ասել հեռավար:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփման համար ևս ընտրվեցին այլընտրանքային միջոցներ, որոնք մեզ կարծես պարտադրվեցին ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում: Կիրառելով նոր թվային օնլայն ուսուցման գործիքներ (նշեմ, որ այս ընթացքում դրանք օր օրի ավելանում էին), որոնք այս օրերեին շատ լավ լրացրեցին (սակայն երբեք, իհարկե, ոչ ամբողջապես) սովորական կրթական գործընթացի փոխարինումը առցանցի, ուսումնառությունը դարձավ այդ առումով էլ ավելի արդյունավետ: 

Երբեք էլ չեմ համարել գնահատականը, որպես արդյունավետ միջոց՝ երեխայի գիտելիքները ստուգելու համար, ալլ ընդհակառակը, նույնիսկ կարող է խանգարել երեխայի մոտիվացիայի ավելացմանը:

Աjժմ կարծես մենք գտնվում ենք տրանսֆորմացիայի փուլում և դրանից ելնելով կիրառելով գնահատման մի քանի եղանակներ ես փորձեցի գտնել ամենաարդյունավետը:

1.Սովորողների կարողությունները գրանցելու ինչպես նաև տարեվերջյան դասերն ավելի աշխույժ, հետաքրքիր և մոտիվացնող անցկացնելու համար ես ընտրեցի Kahoot!, Quizizz, LearningApps  ծրագրային գործիքները, որոնց օգնությամբ ֆիզիկայի մեր անցած թեմաներից կազմեցինք թեմատիկ  թեստեր, հարցումներ, վիկտորինաներ, անցկացրեցինք ուսումնական խաղեր ինչպես նաև կազմակերպվեց է գիտելիքների մրցաշար, որն, ի դեպ,  շատ դուր եկավ սովորողներին:

Ճնշման ուժ 7-5

Հետաքրքրաշարժ ֆիզիկա 2

2. Երրորդ ուսումնական շրջանում սովորողների կարողություններին ու ձեռքբերած գիտելիքները գրանցելու համար ընտրեցի հաջորդ առավել հարմար հարթակներից՝ Google forms-ը՝ ստեղծելով հարցաշար՝ տեսադասի ընքացքում փորձելով կազմակերպել ինքաստուգմում այս ուրույն եղանակը:

Ինքնագնահատման թերթիկ.

3. Առաջարկեցի երեխաներին ինքնագնահատել իրենց կարողությունները, նշել առարկայից ստացած ձեռքբերումները, առաջարկվեց նաև փոքրիկ թեստ, որը տեղում ստուգվեց ինչպես սովորողի այնպես էլ իմ կողմից՝ (Microsoft Teams-ը  թույլ է տալիս այդ հնարավորությունը իր ծառայությունների վահանակում ունենալով Assignments առաջադրանքներ բաժինը): Այն կազմված փոքրիկ առաջադրանք է, որն ուսուցման ընթացքում ուղարկվում է մեկ սովորողի, կամ սովորողների մի խմբին և այդ ընթացքում սովորողն ինքը տեղում ծանոթանալով աշխատանքին սկսում է այն կատարել տրված ժամանակահատվածում, իսկ դասավանդողը ցանկացած պահի կարող է հետևել կատարվող աշխատանքներին, տալ ցուցումներ: Առավելություններից մեկն այն է, որ այս մեթոդով սովորողը միանգամից կարող է տեսնել իր սխալները և  ինքն իր վրա տեղում աշխատելով  շատ ավելի լավ է ընկալում ներկայացված նյութը: 

Մարտ- Ապրիլ հեռավար-առցանց նախագծերի ամփոփում.

Մայիսյան հավաքի ամփոփում.

Մայիսյան նախագծերի ամփոփում.




Comments
* The email will not be published on the website.