Ճամփորդություն չքնաղ Տավուշ


25 May
25May

Հայրենագիտական, բնագիտական ճամփորդություն Տավուշում.՝  

«Երեխաների իրավունքների պաշտպանության օրը հայրենի բարձունքներում»:

Ճամփորդության պատասխանատուներ՝ 

Գայանե Սարգսյան, Նունե Թեմուրյան

Ժամկետը` հունիսի 1,2,3

Մեկնումը՝ 10:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի;

Վերդարձ՝  Երևան՝ Մայր դպրոցի բակ 18:00:  

Երթուղի՝ 

  • գնում ենք՝ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան
  • գալիս ենք՝ Իջևան-Աղավնավանք-Ճամբարակ-Սևան-Երևան:

Նպատակը

  • Հայրենագիտական բացահայտումներ, 
  • Բնագիտական- ճանաչողական քայլարշավներ;
  • Դիլիջանի Թումո կենտրոն այցի նպատակը՝  
    ՏՏ ժամանակակից կենտրոնների կարևորությունն ինֆորմացիոնտեխնոլոգիական դարաշրջանում ապրող զարգացող սերնդի կրթական ուղու զարգացման և դաստիրակման գործումԲացի տեխնոլոգիաներից, այն դիզայնին ու արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ և ժամանակակից կենտրոն է, որտեղ անվճար կրթություն են ստանում 12-18 տարեկան Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հարյուրավոր պատանիներ, որոնց մի
    մասը կենտրոն է հաճախում հեռավոր գյուղերից՝ հնարավորություն ստանալով ուսումնասիրել ու հմտանալ կրթական-տեխնոլոգիական ծրագրերիի 10 ուղղություններում 
  • Այցը կնպաստի և յուրահատուկ շփում կապահովի սովորողներին մարզում իրենց հասակակիցների հետաքրքրություններին, առօրյային ծանոթանալու համար:
  • բնապահպանական-էկոլոգիական խնդիրներ;
  • Գետի շրջակա տարածքի մաքրություն

Ճամփորդության հայրենագիտությունն` ըստ օրերի

  • Իջևան
  • Մակարավանք
  • Աղջկաբերդ
  • Գետիկի հովիտ
  • Գոշավանք
  • Դիլիջան
  • Սևանա լիճ

Օր առաջին.

Օր երկրորդ.

Օր երրորդ.

  • Քայլարշավ Աղավնավանք
  • Գետիկի հովիտ , Գետիկի ծնունդը Աղստևից, մաքրություն;
  • Վերադարձին կանգառ, լող Սևանում։

Ծանուցում. Աղջկա բերդ բարձրանում ենք Դիլիջան-Իջևան ճանապարհից, Հովք գյուղից դեպի Իջևան մոտ 3 կմ մայրուղով առաջ ենք գնում և այնտեղից նոր սկսում  ենք  քայլել Աղջկա բերդ, մինչ այնտեղ 4կմ է մի ուղղությունը։  Հետո մեքենայով Իջևանի  դեդրոպարկ, քայլք այգու մուտքից: 

Մասնակցին անհրաժեշտ է՝

  • անձնական դեղարկղիկ;
  • արշավային ուսապարկ;
  • երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ;
  • անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց(дождежик);
  • թերմոս կամ ջրաման;
  • առաջին օրվա բրդուճային ուտելիք;
  • անհատական հիգիենայի պարագաներ;
  • պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ;
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ:

Նախահաշիվ՝ 

  • Փոխադրամիջոց՝ 100000 (Կրթահամալիրի մասնակի աջակցությամբ);  
  • Գիշերակաց հյուրատանը – 6000 դրամ անձը՝ 2 գիշեր
  • Սնունդ ՝ 3000 դրամ
  • ճամփորդության վճարը մեկ անձի համար՝ 14.000 դրամ;

Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077, վարորդ՝ Վահան Վարդանյան, (հեռ.` 094 16 51 41)

Պատասխանատուներ՝ Գայանե Սարգսյան, Նունե Թեմուրյան (099 91 44 77); 

Հարցերի դեպքում կարող եք գրել իմ էլ. հասցեին՝ N.Temuryan@mskh.am 

Մասնակիցներ՝

Միջին դպրոց, 8-րդ դասարանի սովորողներ...


Լրացուցիչ տեղեկություններ.

Մակարավանք

Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է: 

Գոշավանք

Շրջապատված անտառապատ լեռներով՝ Գոշավանք վանական համալիրը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում: 13-րդ դ․ հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳՈՇԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

  • Հետաքրքիր մի ավանդություն կա հյուսված «Գոշ» անվան հետ կապված․ ըստ այս լեգենդի Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է, որ յոթ տարի շարունակ պտղատու տարիներ են սպասվում, սակայն պտղաբերությանը հաջորդելու է երկարատև երաշտ: Տերը հորդորում է Գոշին, որ վանքերում կառուցեն ամբարներ և ծայրից ծայր լցնեն պահեստները հացահատիկով: Երաշտի սկսելուն պես Մխիթար Գոշը վերցրնում է մի մեծ զամբյուղ` «գուշ», լցնում է այն հացահատիկով, բաժանում մարդկանց և սովից փրկում նրանց: Ահա վարկածներից մեկը, թե ինչու հայ մեծ առակագիրը, հոգևորականը, հասարակական գործիչը ստացավ Գոշ անունը։
  • Սկզբնապես վանքը անվանվել է Նոր Գետիկ, սակայն Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։
  • Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:
Comments
* The email will not be published on the website.