17 Dec
17Dec

Նախագծի նպատակը՝ Պինդ մարմինների (կանոնավոր, անկանոն), հեղուկների ծավալի չափման մեթոդները։ Զարգացնել չափման, հաշվարկի և փորձերի կատարման հմտությունները։ Ցույց տալ, թե ինչպեիսի՞ տարբեր մեթոդներ կարելի է օգտագործել մարմինների ծավալը որոշելու համար։ 

Ֆիզիկայում կարևոր և շոշափելի հասկացություն է՝ մարմնի ծավալը։ Ծավալը – այն տարածությունն է, որը զբաղեցնում է ֆիզիկական մարմինը և այն չափվում է ինչպես կանոնավոր, այնպես էլ անկանոն մարմինների դեպքում։

Խնդիրները-Ծավալի որոշման մեթոդներ՝ Կանոնավոր մարմինների համար՝ բանաձևեր։ Անկանոն մարմինների համար՝ չափագլոնվ, հեղուկի տեղաշարժ։ Փոքր չափեր ունեցող մարմինների համար՝ շարքերի մեթոդ․․․ Հեղուկների համար՝ հեղուկի մակարդակի չափում Միավորներ – սմ³, մ³, լիտր(լ)։

1. Կանոնավոր մարմինների չափում, ծավալի, զանգվածի, խտության հաշվում։ Կանոնավոր մարմինների օր․ խորանարդ, ուղղանկյուն զուգահեռանիստ, պրիզմա, տուփաձև մարմին, գլան և այլն ծավալը կարելի է հեշտությամբ հաշվել՝  կիրառելով բանաձևերը։ Պատկերավոր օրինակ է դասարանի միջին չափի սենյակի դեպքում։ Սովորողները հենց այդ ձևով տեսնում են, թե ինչպես հաշվել մեծ մարմինների ծավալը իրական աշխարհում։ Չափել համապատասխան երկրաչափական չափերը, գրանցել արդյունքներն ու հաշվել բանաձևերով՝ օր․ V= abc։

2. Անկանոն ձև ունեցող մարմինների ծավալի որոշումը (Օր․ քար, տանձ, արջուկ և այլն․․․)։ Ինչպե՞ս կարող եք որոշել անկանոն ձև ունեցող մարմնի ծավալը, եթե այն չի տեղավորվում չափագլանում: Իսկ քո՞ մարմնի ծավալը: Նկարագրիր կամ, եթե կարող ես, կատարիր փորձերը և պատրաստիր տեսանյութ: Մեթոդ: արտամղված հեղուկի ծավալի որոշման մեթոդ։  Քայլեր Չափիչ գլանում լցնել ջուր, գրանցել ծավալը Ջրի մեջ ընկղմել մարմինը այնպես որ ամբողջությամբ ծորասուզվի, գրանցել նոր ծավալը գտնել դրանց տարբերությունը և հաշվել մարմնի ծավալը։ 

3. Հեղուկների ծավալի չափում: Օրինակ: ջուր, կաթ, բուսայուղ(ձեթ), հյութ և այլն։ Մեթոդ՝ չափագլանով հեղուկի մակարդակը չափել. Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով․ Աշխատանքի նպատակը. սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը: Անհրաժեշտ սարքեր և նյութեր. չափանոթ, ջրով լցված բաժակ, մեծ սրվակ և այլ անոթներ: Աշխատանքի ընթացքը. Լցնել հեղուկը չափիչ գլանի մեջ, գրանցել ծավալը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ և կրկին գրանցել: Հեղուկների ծավալի չափումը նույնպես կարևոր հմտություն է։ Սովորողները օգտագործեցին լիտրային և խորանարդ սանտիմետրային միավորները՝ հասկանալու համար մեծ ու փոքր չափերի հարաբերությունները։ Օրինակ, մեկ խորանարդ մետրը հավասար է 1000 լիտրի, ինչը ցույց է տալիս, թե ինչպես փոքր և մեծ չափերը փոխկապակցվում են միմյանց հետ։ Կիրառվեց 1 դմ3 կողմով թափանցիկ օրգանական ապակուց պատրաստված խորանարդը՝ համեմատվեց այն հստակ չափերով պլաստիկե շշերի և բանկաների տարողությունների հետ։ Պատկերավոր ցուցադրվեց մեկ խորանարդ դեցիմետրը հավասար է 1 լիտրի։ Ստուգվեց այդ արժեքների համապատասխանությունը ջրի, կաթի դեպքերում։ Առաջադրանք՝ բաժակի, սրվակի տարողության որոշումը։

4. Մարմիններ որոնք ամբողջությամբ չեն ընկղմվում ջրում (ջրից թեթև են)։ Նման է արտամղված ջրի մեթոդին, սակայն պետք է հաշվի առնել, որ մարմինը ամբողջությամբ ջրի մեջ չի կարող ընկղմվել՝ որովհետև այն ջրից թեթև է, և դրա մի մասը մնում է ջրի մակերեսին։ Այս դեպքում ծավալը կարելի է որոշել մի փոքր այլ եղանակով։ 

5. Փոքր չափեր ունեցող առարկաների չափումը․ Շատ փոքր չափեր ունեցող առարկաների չափումը շարքի մեթոդով և խոշորացված պատկերների մեթոդներով։ Փոքր չափերի առարկաների (մեկ միլիմետրից փոքր) չափումը ուղղակի մեթոդներով հաճախ դժվար կամ անհնար է։ Այդպիսի դեպքերում կիրառվում են անուղղակի չափման մեթոդներ, որոնցից առավել կիրառվողներն են՝ Շարքերի մեթոդը, խոշորացված լուսանկարների միջոցով չափման մեթոդը։ Այստեղ սովորողը դիտարկում է նշված մեթոդներից շարքի մեթոդը՝ գործնական օրինակներով։ 

6. «Բարդ ձև ունեցող, սնամեջ, խոռոչներով, կամ թրջվելու հակացուցում ունեցող մարմինների, անոթների ծավալը՝ ավազով կամ հեղուկով»։  Ինչպե՞ս չափել այն տարայի ծավալը, որը չի կարող թրջվել։ Եթե տարան չի կարող թրջվել (օրինակ՝ այն ստվարաթուղթ է, փայտից կամ պարունակում է էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք վտանգավոր է ջրի մեջ դնել), ջրի արտամղման մեթոդը հարմար չէ։ Այդ դեպքում կան մի քանի այլընտրանքային մեթոդներ. մարմինը լցնում են ջրով և չափում այդ ջրի ծավալը, կամ եթե ջրուրը հակացուցված է լցնում են ավազ, մանր հատիկավոր, հոսուն նյութեր, օրինակ, բրինձ, ոլոռ, շաքարավազ, ալյուր և այլն։

7. Երկարության չափման մեթոդներ առանց քանոնի՝ ձեռքի տակ եղած պարագաների միջոցով. Տետրերի վանդակը շատ գործնական և մատչելի միջոց է փոքր չափերի որոշման համար։ Հիմնական տվյալներ ստանդարտների համաձայն՝ վանդակի կողմը՝ 0.5 սմ; մակերեսը՝ 0.25 սմ²; երկու վանդակ = 1 սմ։ Խորհուրդ՝ ավելի մեծ առարկաների չափման համար կարող եք օգտագործել մի քանի տետր կամ վերցնել A4 ֆորմատի թուղթ։ A4 թղթի չափերի կիրառություն Չափերը՝ 297 մմ երկարություն × 210 մմ լայնություն Անկյունագիծ՝ 36.4 մմ կամ 14.3 դյույմ Այս չափերը հարմար են էկրանի մոտավոր անկյունագիծը չափելու համար կամ մեծության համեմատական գնահատման այլ դեպքերում։ Նշում: Այս մեթոդը թույլ է տալիս չափել երկարությունը՝ օգտագործելով հասանելի, սովորական նյութեր, առանց հատուկ չափիչ գործիքների։ (Այստեղ կարելի է օգտագործել նաև բջջային հեռախոսի չափերը, որոնց տվյալները ներկայացված են ձեր հեռախոսներում, կամ բանկային քարտերը և այլն․․․)

7. Արդյունքների համեմատություն. ըստ մարմինների տեսակների, նյութի ագրեգատային վիճակի, չափման մեթոդ, ճշգրտություն, հարմարություն:

Եզրակացություն. Մարմինների ծավալի չափումը ցույց է տալիս, թե ինչքան տեղ են զբաղեցնում դրանք իրականում։ Կանոնավոր և անկանոն մարմինների համար կիրառվում են տարբեր մոտեցումներ։ Մաթեմատիկայի բանաձևերն ու փորձարարական մեթոդները լրացնում են մեկը մյուսին՝ օգնելով իրական աշխարհում հասկանալ տարածքի զբաղեցրած մասը։


օրգանական ապակուց պատրաստված խորանարդը

Comments
* The email will not be published on the website.