Ուսումնական ամառ 2020


24 Jun

Պատանի սեբաստացի.

Ծանոթացիր  «Ուսումնական ամառ 2020»-ի ուսուցողական, թարգմանչական և ստեղծագործական ամառային զամբյուղին:

1. Նոր բնագիտական կայք՝  ՋՈՆ ԴՈԼԹՈՆ  հետաքրքրասերների համար (իր ամենաբազմազան բաժիններով կայքը ձեզ թույլ չի տա ձանձրանալ ամռան շոգ օրերին, թարմացեք, տեղեկացվեք և ճամփորդեք):

2. «Ամառային դպրոցի ֆիզիկան»՝ հեռավար-առցանց ճամբարային ընտանեկան նախագիծ  ամբողջ ամռան ընթացքում: 

3.Թարգմանական նախագծեր՝ մասնագիտական գրականություն, ակտուալ թեմաներ (հեղինակավոր ամսագրերից), գիտահանրամատչելի գրականություն՝  «Յոթ էտյուդ ֆիզիկայից». Կառլո Ռովելի գրքի թարգմանությունը:

4. Առարկայական ծրագրերի մեթոդական մշակուներ (լաբորատոր և փորձնական փաթեթների ստեղծում):

5. Օրացույցային աշխատանքներ՝ Բնագիտական  և Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ.  կազմում և լուծում: 

6.Համակցություն ֆիզիկական միջավայրում . (իհարկե պահապնելով  սոցիալական հեռավորության և  ֆիզիկական  միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները)`

Անհրաժեշտության դեպքում  աշխատանքներ բնագիտական լաբորատորիաներում՝ վերակահավորման, մաքրման, մայր դպրոցի վերանորոգման: Հերթապահություն Մայր դպրոցում  և փառատոնային պուրակներում;

(Ամռան այս օրերին հյուրերի, ծնողների և մուտքի ճամբարկանների համար բաց են նաև բնագիտական լաբորատորիաների  դռները, որտեղ կցուցադրվեն հետաքրքիր փորձեր):


Comments
* The email will not be published on the website.