Փառատոնային օրակարգ. (Հունիսի 15-30 ծրագրեր)


13 Jun

1. Նոր բնագիտական կայք՝   ՋՈՆ ԴՈԼԹՈՆ   -  ամառային սպասված նվեր Միջին դպրոցի սովորողներին. (Ի դեպ կայքի ստեղծման առաջարկը եղել է հենց իրենց կողմից, իսկ ես հաճույքով նախաձեռնեցի այդ աշխատանքները՝  իմ կողմից առաջարկելով  կայքն ստեղծել ժամանակակից strikingly  հարթակում, որն առավել հարմար գործիք է հանդիսանում այսպիսի նախագծերի համար: Կայքը գործում է հունիսի 1-ից (իմ սովորողները տեղեկացվել են դեռևս տեսադասերի ընթացքում, հենց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը), իսկ առավել լայն շրջանակների համար կայքը կներկայացվի այս շաբաթ՝ հունիսյան փառատոնի շրջանակներում): 

2. «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի օրերին`

  • Արտ - միջավայր (տարածքի հերթապահություն, միջավայրի խնամք, բնագիտական լաբորատորիաների մաքրում, վերակահավորում);
  •  հերթապահություն եմ անցկացնելու քանդակագործության և փառատոնային մյուս պուրակներում և Մայր դպրոցում (արդեն գրանցվել եմ հերթապահության գրաֆիկում՝ 16.06; 22.06; 26.06): 

Այդ օրերին հյուրերի, ծնողների և մուտքի ճամբարկանների համար բաց  կլինեն նաև բնագիտական լաբորատորիաների  դռները, որտեղ կցուցադրվեն հետաքրքիր փորձեր, իհարկե պահապնելով  սոցիալական հեռավորության և  ֆիզիկական  միջավայրում գործելու հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները: 

3. Շարունակելու եմ նախագծային աշխատանքները սովորողների հետ՝  ճամաբարային ուսուցողական - «Ամառային դպրոցի ֆիզիկան»՝   (հեռավար-առցանց շարունակական հունիսյան նախագիծ;  ենթադրվում է նաև առցանց հանդիպումներ teams-ի հարթակում ստեղծված մեր խմբերում, դրանց անհրաժեշտության դեպքում), որը շարունակվեու է նաև ողջ ամառան ընթացքում):

4. Մասնակցություն  վեբինարներին՝

Մեդիագործիքներ ուսուցիչների համար  ՏՏ պարապմունքներին:

5.Մասնակցություն կրթահամալիրի տնօրենի հետ մանկավարժական աշխատողների առցանց հանդիպումներին.

Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց.

Մասնագիտական թարգմնություններ:


Comments
* The email will not be published on the website.