14 Oct
14Oct

Հոբելյանական 20-րդ հավաքի բովանդակություն
Աշնանային հավաքի ուղեցույց 

Բնագիտական լաբորատորիաները Միջին դպրոցում.

/6-րդ դասարանցիների ներառումը Միջին դպրոց/․ - Այս տարվա հավաքի առանձնահատկություններից մեկն է 6-րդ դասարանցիների ներգրավումը Միջին դպրոցի ուսումնական (այստեղ ավելի կոնկրետ՝ բնագիտական առարկաների ուսուցման հետ կապված բնագիտության լաբորատորիաներում) միջավայրում։

Աշնանային հավաքի ընթացքում 6-րդ դասարանցիները մասնակցեցին Միջին դպրոցի բնագիտական լաբորատոր աշխատանքներին և նախագծերին՝ որպես կրտսեր հետազոտողներ։ Նրանց ներգրավումը միտված է ապահովելու հարթ անցում կրտսեր դպրոցից դեպի Միջին դպրոց՝ ծանոթացնելով նոր ուսումնառական միջավայրին, գործնական փորձերին և համագործակցային աշխատանքի ձևերին։

Համագործակացային նախագծեր՝ Ավետիսյան դպրոցի, Երևանի 87 միջնակարգ դպրոց հետ։

Այց ԵՊՀ՝ Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաներ։ /Հանդիպում Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանի հետ։ Հրավիրող՝  Ֆիզիկայի ինստիտուտ Միջուկային ֆիզիկայի ամբիոն ասիստենտ՝ Արմեն Հրանտի Գրիգորյան/․

Համագործակցային նախագիծ՝ «Գիտական կամուրջներ»․

Մասնակից դպրոցներ՝

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
  •  Ավետիսյան դպրոց
  • Երևանի 87 միջնակարգ դպրոց 

Նպատակը՝

  • Ապահովել 6-րդ դասարանցիների հարթ անցումը Միջին դպրոց՝ նրանց ներգրավելով բնագիտական լաբորատոր աշխատանքներում և համագործակցային ուսումնառության միջավայրում։
  • 9-րդ դասարանցիների միասնական (վարժարանի հետ) նախագծերի հստակեցում.
  • Ծանոթացնել բնագիտության լաբորաներում իրականցվող «Հեղինակային կրթական ծրագրի» նախագծերին
  • Զարգացնել ստեղծագործական և ինժեներական մտածողությունը
  • Խրախուսել փորձարարական աշխատանք ֆիզիկայում, քիմիա և կենսաբանությունում
  • Ստեղծել ուսումնական սարքեր դասաժամերում օգտագործելու համար
  • Զարգացնել համագործակցային հմտություններ և միջդպրոցական կապեր

Բնագիտական կայք․ «Ջոն Դոլթոն»

Պատանի հետազոտողի ակումբ /ՊՀԱ/

Բնագիտության ֆլեշմոբի համակարգում

Հեռավար ուսուցում


Comments
* The email will not be published on the website.