29 Jun
29Jun

«Բնությունը՝ մեծ լաբորատորիա». 

Ամառը էքսպերիմենտների ամենալավ ժամանակն է՝ ճափորդություններ, արշավներ, գետ, ծով, որտեղ ամենուր բնության գեղեցիկ ու բացօթյա կանաչ լաբորատորիաներն են... Ճամբարային-հետազոտական, ճանաչողական, համագործակցային, ճամփորդական, մարզական նախագծեր․ ԹԵՄԱ՝ Բնությունը՝ մեծ լաբորատորիա 

Ներածություն. Բնությունը մեր շուրջն է՝ արևը, օդը, ջուրը, ձայնը, թռչունների թևերի թափահարումից մինչև ամպրոպ ու կայծակ։ Ֆիզիկան ուսումնասիրում է այդ երևույթները։ Երբ մենք դիտում ենք բնությունը, իրականում ներգրավվում ենք մի մեծ լաբորատոր փորձի մեջ։

Նախասիրությունների, հմտությունների զարգացման ուսումնահետազոտական ամառ 2026 /Հուլիս-Օգոստոս/ 

1. Շուրջտարյա նախագծերի, հետազոտական աշխատանքների (հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներին համապատասխան) կազմում, լրամշակում։ 

2․ Ֆիզիկայի դասընթացի ծրագրի լրամշակում (այդ թվում նաև հեռավար ուսուցման)՝  Առարկայական ծրագրերի, մոդուլների մեթոդական մշակուներ (լաբորատոր և փորձարարական փաթեթների հանալրում, ատեստավորման համար վերապատրաստումներ իրականացնող խմբի աշխատանքներ): Զարգացման ծրագրերի լրամշակում՝ դեպի լավագույն կրթության քարտեզի ստեղծում (Անցյալ տարվա կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա պլանավորել նոր ուստարին, ապահովելով սովորողի համար լավագույն կրթական միջավայր, որտեղ առաջանում են ստեղծագործ գաղափարներն ու մտքերը, որտեղ սովորողը միշտ ներգրվված է լինում ուսումնական գործընթացին);

 3. Փորձարարական առաջադրանքների և դիտակտիկ ու հետաքրքրաշարժ փորձերի էլեկտրոնային բազայի թարմացում։ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՖԻԶԻԿԱ (Ֆիզիկայի որակական խնդիրների փաթեթ): 

4. Թարգմանական նախագծեր՝ (Մասնագիտական նութերի՝ մասնագիտական գրականություն, հոդվածների, ակտուալ թեմաներ (նաև հեղինակավոր ամսագրերից) թարգմանությունների մշակումներ, գիտահանրամատչելի գրականություն։ Հոդվածներ (Դասավանդողը ապաագայի ճարտարապետն է։ Թիմ թե խումբ։ )։ 

5. Ռոբոտիքսի ծրագրային դասընթացի ուսումնասիրում՝  (scratch ծրագրային լեզվի ուսումնասիրում): 

6. Ամառային ուսմնահետազոտական աշխատանքներ(նախագծերի, թեմաների մշակում): Ամառային դպրոցի ֆիզիկան։ Ինքնակրթություն (Մասնագիտական գրականության ընթերցում, խնդիրների հավաքագրում և խմբավորում ըստ բարդության, լուծման լավագույն տարբերակներ գտնել, նոր, առավել հասկանալի մատուցում և լուծումների ներկայացում մշակել քարտեզներ և վերլուծել իրականությունը, անգլերենի իմացության կատարելագործում): Հոդված: Աշխատանքներ բնագիտական կայքում՝ Բնագիտական կայք՝ ՋՈՆ ԴՈԼԹՈՆ ՊՀԱ (Պատանի Հետազոտողների Ակումբ /կայք՝ https://patani.am/)։


Comments
* The email will not be published on the website.